https://arm.sputniknews.ru/20260306/adrbejanum-8-qaghaqaci-e-dzerbakalvel-irani-ihpk-in-ognelu-meghadranqvov-99583140.html
Ադրբեջանում 8 քաղաքացի է ձերբակալվել Իրանի ԻՀՊԿ-ին օգնելու մեղադրանքով
Ադրբեջանում 8 քաղաքացի է ձերբակալվել Իրանի ԻՀՊԿ-ին օգնելու մեղադրանքով
Sputnik Արմենիա
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` հնարավոր թիրախների թվում են եղել Բաքու-Ջեյհան նավթատարը, Իսրայելի դեսպանատունը, սինագոգը և հրեական համայնքի առաջնորդը։ 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T22:57+0400
2026-03-06T22:57+0400
2026-03-06T22:59+0400
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իսրայել
պատերազմ
ահաբեկչություն
նախիջևան
https://cdn.am.sputniknews.ru/img/938/70/9387017_0:40:3076:1770_1920x0_80_0_0_d04ed47087bee0bc6853115288e36509.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ադրբեջանի 8 քաղաքացիներ ձերբակալվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) օգնելու և ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունների նախապատրաստմանը մասնակցելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է AzTV հեռուստաալիքը, հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությանը։Նշվում է, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել պայթուցիկ նյութերի պատրաստման և փոխանցման, ինչպես նաև օտարերկրյա հետախուզական ծառայության համար առաջադրանքներ կատարելու համար։ Նրանց սպառնում է 6,5 տարվա ազատազրկում։Նշվում է, թե հնարավոր թիրախների թվում են եղել Բաքու-Ջեյհան նավթատարը, Իսրայելի դեսպանատունը, սինագոգը և հրեական համայնքի առաջնորդը։Այսօր ավելի վաղ, Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին մեկնաբանել էր Նախիջևանում անօդաչու թռչող սարքի միջադեպը և հայտարարել , որ Թեհրանը կապի մեջ է Ադրբեջանի հետ և արդեն պարզաբանել է, որ որևէ պատասխանատվություն չի կրում կատարվածի համար։Մարտի 5–ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հանրապետության զինված ուժերին հանձնարարվել է «պատասխան միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ»։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, իր հերթին, հերքել էր Նախիջևանում կատարվածի վերաբերյալ Թեհրանի մասնակցությունը։
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
նախիջևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/938/70/9387017_173:0:2904:2048_1920x0_80_0_0_66ebf904608bb1e319a3807aa4324fd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իսրայել, պատերազմ, ահաբեկչություն, նախիջևան
ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իսրայել, պատերազմ, ահաբեկչություն, նախիջևան
Ադրբեջանում 8 քաղաքացի է ձերբակալվել Իրանի ԻՀՊԿ-ին օգնելու մեղադրանքով
22:57 06.03.2026 (Թարմացված է: 22:59 06.03.2026) Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` հնարավոր թիրախների թվում են եղել Բաքու-Ջեյհան նավթատարը, Իսրայելի դեսպանատունը, սինագոգը և հրեական համայնքի առաջնորդը։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ադրբեջանի 8 քաղաքացիներ ձերբակալվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) օգնելու և ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունների նախապատրաստմանը մասնակցելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է AzTV հեռուստաալիքը, հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությանը։
Նշվում է, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել պայթուցիկ նյութերի պատրաստման և փոխանցման, ինչպես նաև օտարերկրյա հետախուզական ծառայության համար առաջադրանքներ կատարելու համար։ Նրանց սպառնում է 6,5 տարվա ազատազրկում։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հակահետախուզական գործողությունների ընթացքում «կանխվել են ահաբեկչական սադրանքները և հետախուզական տվյալներ հավաքելու փորձերը»։
Նշվում է, թե հնարավոր թիրախների թվում են եղել Բաքու-Ջեյհան նավթատարը, Իսրայելի դեսպանատունը, սինագոգը և հրեական համայնքի առաջնորդը։
Այսօր ավելի վաղ, Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին
մեկնաբանել էր Նախիջևանում անօդաչու թռչող սարքի միջադեպը և հայտարարել , որ Թեհրանը կապի մեջ է Ադրբեջանի հետ և արդեն պարզաբանել է, որ որևէ պատասխանատվություն չի կրում կատարվածի համար։
Մարտի 5–ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հանրապետության զինված ուժերին հանձնարարվել է «պատասխան միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ»։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, իր հերթին, հերքել էր Նախիջևանում կատարվածի վերաբերյալ Թեհրանի մասնակցությունը։