00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
35 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զելենսկին Օրբանին սպառնացել է ուկրաինացի զինվորականներով

© Olivier HosletՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում (2024թ. հունիսի 27). Բրյուսել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում (2024թ. հունիսի 27). Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2026
Բաժանորդագրվել
Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան Ուկրաինայի հետ փոխզիջումների չի գնա և ուժով կստիպի Կիևին վերսկսել «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումները:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հունգարիայի կողմից Ուկրաինայի համար ԵՄ-ից հերթական վարկի արգելափակման պատճառով Վլադիմիր Զելենսկին սկսել է սպառնալ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ուկրաինացի զինվորականների զանգերով և նրանց հետ հանդիպմամբ։
Հունգարիան փետրվարի 18-ին դադարեցրել էր Ուկրաինային դիզելային վառելիքի մատակարարումը, իսկ փետրվարի 20-ին արգելափակել Կիևին Եվրամիությունից 90 միլիարդ եվրոյի չափով վարկի տրամադրումը՝ մինչև Ուկրաինայից «Դրուժբա» խողովակաշարով ՌԴ-ից նավթամատակարարման վերսկսումը:
«Հուսով ենք, որ Եվրամիությունում մի մարդ (Օրբան - խմբ.) չի արգելափակի 90 միլիարդը կամ դրա առաջին տրանշը, և ուկրաինացի զինվորները զենք կունենան, հակառակ դեպքում մենք այդ մարդու հասցեն կտանք մեր զինված ուժերին, մեր տղաներին, թող նրանք զանգահարեն և իրենց լեզվով շփվեն նրա հետ», - ասել է Զելենսկին ուկրաինական մամուլի համար ելույթի ժամանակ։
Իր հերթին Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան Ուկրաինայի հետ փոխզիջումների չի գնա և ուժով կստիպի Կիևին վերսկսել «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումները։
«Մենք ունենք քաղաքական և ֆինանսական միջոցներ և դրանց օգնությամբ առանց վերապահումների ճնշում կգործադրենք ուկրաինացիների վրա, որպեսզի նրանք հնարավորինս շուտ վերսկսեն «Դրուժբա» խողովակաշարի աշխատանքը։ Ուզում եմ հստակ հասկացնել, որ այստեղ մենք հաղթելու ենք և հաղթելու ենք ուժով», - ասել է նա ՝ ելույթ ունենալով Առևտրաարդյունաբերական պալատի նիստում։
Հունգարիայի վարչապետի գրասենյակի քաղաքական տնօրեն Բալաժ Օրբանը անթույլատրելի է անվանել Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները Վիկտոր Օրբանի հասցեին:
«Ինչպես է համարձակվում նախագահ Զելենսկին սպառնալ Հունգարիայի վարչապետին։ Բացարձակապես անընդունելի է։ Կիևը, Եվրամիությունից փող և զենք խնդրելով, այժմ դիմում է սպառնալիքների», - գրել է Բալաժ Օրբանը «X» սոցիալական ցանցում:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ «Հունգարիային չեն վախեցնի»։
«Մենք չենք տա մեր գումարը, չենք ուղարկի մեր երիտասարդներին պատերազմ, և հունգարական ընտանիքները չեն վճարի էներգակիրների ավելի բարձր գներ այս հակամարտության պատճառով: Հունգարիայի հասցեին շանտաժն ու սպառնալիքներն անթույլատրելի են։ Մենք կպաշտպանենք մեր ինքնիշխանությունն ու ազգային շահերը »,- հավելել է նա:
Ավելի վաղ Ուկրաինային տրվող օգնության դեմ հանդես եկող մի շարք քաղաքական գործիչների դեմ մահափորձեր էին իրականացվել։ 2024 թվականին ուկրաինամետ արմատականը փորձել էր գնդակահարել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, ով ծայրահեղ ծանր վիճակում հայտնվեց հիվանդանոցում։
Նույն թվականին երկու մահափորձ կատարվեց այն ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ, ով նախկինում կասկածի տակ էր դնում Կիևին օգնելու անհրաժեշտությունը։ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին Յուտայի հովտի համալսարանում տեղի ունեցած զանգվածային միջոցառման ժամանակ մահացու վիրավորվեց Թրամփի կողմնակից, պահպանողական ակտիվիստ Չարլի Կիրկը, ով դեմ էր Ուկրաինային օգնելուն, Զելենսկուն անվանում էր խաղաղության խոչընդոտ և «ԿՀՎ խամաճիկ»։
Հունգարիան փետրվարի 18-ին դադարեցրել է Ուկրաինային դիզելային վառելիքի մատակարարումը, իսկ փետրվարի 20-ին արգելափակել է Եվրամիությունից Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը մինչև ՌԴ-ից նավթի մատակարարումը վերսկսելը: Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի խոսքով՝ դա արվել է ի պատասխան Կիևի ռեժիմի շանտաժի, որը քաղաքական պատճառներով չի վերսկսում ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով՝ փորձելով երկրում էներգետիկ ճգնաժամ առաջացնել և ազդել ապրիլին կայանալիք ընտրությունների վրա:
Լրահոս
0