https://arm.sputniknews.ru/20260305/irany-harvatsel-e-israjeli-pashtpanutjan-nakhararutjan-shenqin-ben-gurivon-odanavakajanin-99487476.html
Իրանը հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին, «Բեն Գուրիոն» օդանավակայանին
Իրանը հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին, «Բեն Գուրիոն» օդանավակայանին
Sputnik Արմենիա
Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանին հասցված հարվածը հանգեցրել է մեծ ավերածությունների: 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T09:51+0400
2026-03-05T09:51+0400
2026-03-05T09:52+0400
տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
պատերազմ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99485987_36:0:1376:754_1920x0_80_0_0_8b1bf6f87121b0082f590eeb5b8338b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին։ Այս մասին հայտնում է իրանական «Fars» գործակալությունը։Նշվում է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է յոթ ժամանակակից ռադար, ինչը թույլ է տվել «կուրացնել Ամերիկայի և ուզուրպատորական սիոնիստական ռեժիմի աչքերը» տարածաշրջանում։Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանին հասցված հարվածը հանգեցրել է զգալի ավերածությունների։Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ երկրի ուղղությամբ արձակվել է առնվազն 25 որսացող հրթիռ։Թեհրանում հայտարարել են նաև Թել Ավիվին, Հորդանանում ԱՄՆ ռազմակայանին հասցված հարվածների, Իրաքում «British Petroleum»-ին պատկանող նավթահորերին հարվածների, ինչպես նաև Քուվեյթում և Բահրեյնում տեղի ունեցած պայթյունների մասին։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Иранские ракеты прорвали израильское ПВО
Sputnik Արմենիա
Иранские ракеты прорвали израильское ПВО
2026-03-05T09:51+0400
true
PT0M21S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99485987_218:0:1223:754_1920x0_80_0_0_a1ca1e7198eb354c32829fdebb8de953.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, ամն
տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, ամն
Իրանը հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին, «Բեն Գուրիոն» օդանավակայանին
09:51 05.03.2026 (Թարմացված է: 09:52 05.03.2026) Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանին հասցված հարվածը հանգեցրել է մեծ ավերածությունների:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին։ Այս մասին հայտնում է իրանական «Fars» գործակալությունը։
«ԻՀՊԿ-ի գերձայնային հրթիռները և հարվածային անօդաչու թռչող սարքերը շրջանցել են ամերիկյան THAAD համակարգը և հարվածներ են հասցրել սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարության շենքի և «Բեն Գուրիոն» օդանավակայանի ռազմավարական թիրախներին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է յոթ ժամանակակից ռադար, ինչը թույլ է տվել «կուրացնել Ամերիկայի և ուզուրպատորական սիոնիստական ռեժիմի աչքերը» տարածաշրջանում։
Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանին հասցված հարվածը հանգեցրել է զգալի ավերածությունների։
Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ երկրի ուղղությամբ արձակվել է առնվազն 25 որսացող հրթիռ։
Թեհրանում հայտարարել են նաև Թել Ավիվին, Հորդանանում ԱՄՆ ռազմակայանին հասցված հարվածների, Իրաքում «British Petroleum»-ին պատկանող նավթահորերին հարվածների, ինչպես նաև Քուվեյթում և Բահրեյնում տեղի ունեցած պայթյունների մասին։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: