00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
48 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ սցենարներ կարող են լինել Նախիջևանին հասցված հարվածներից հետո․ փորձագետի կարծիքը

© Photo : APAСотрудники правоохранительных органов на месте падения иранского беспилотника недалеко от здания школы в селе Шекерабад (5 марта 2026). Нахиджеван
Сотрудники правоохранительных органов на месте падения иранского беспилотника недалеко от здания школы в селе Шекерабад (5 марта 2026). Нахиджеван - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2026
Բաժանորդագրվել
Թեհրանը Բաքվին ոչ պաշտոնապես մեղադրում է Իսրայելին օգնելու մեջ, սակայն ցամաքային ճակատի պաշտոնական բացումը նրա շահերից չի բխում:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Իրանի իշխանությունները պաշտոնապես հերքում են Նախիջևանում ԱԹՍ-ների հարվածներին իրենց մասնակցությունը, սակայն ոչ պաշտոնական ալիքներն Ադրբեջանին մեղադրում են Իսրայելին տարածք տրամադրելու մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Անի Մարգարյանը։
Նա հիշեցրեց Իրանի փոխարտգործնախարարի հայտարարությունը, որ Թեհրանը չի հարվածի իր հարևաններին, եթե այնտեղից ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից հարձակումներ չիրականացվեն Իսլամական Հանրապետության ուղղությամբ։
Մարգարյանը կարծում է, որ պետք է տարանջատել պաշտոնական հայտարարություններն ու քարոզչությունը։ Օրինակ` ԻՀՊԿ-ի հետ փոխկապակցված լրատվամիջոցները, տելեգրամյան ալիքները բոլորովին այլ բան են ասում, որ Նախիջևանի օդանավակայանն օգտագործվել է իսրայելական կործանիչների, ԱԹՍ-ների կողմից, այնտեղից համակարգվում են Իրանի դեմ գործողությունները։
Էրդողանը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Նախիջևանում ԱԹՍ–ների հետ կապված միջադեպից հետո
«Այլ հաղորդագրություններում հիշատակումներ կան «Իլ-76» ինքնաթիռների մասին, որոնք բազմաթիվ անգամ զենք են տեղափոխել Իսրայելից Ադրբեջան։ Այդ ամենը քարոզչական մակարդակի վրա է, իսկ պաշտոնապես մասնակցությունը հերքվում է»,- ասաց Մարգարյանը։
Հարց է առաջանում՝ որքանով էր նպատակահարմար Իրանի համար նոր ճակատ բացել, ընդ որում՝ ցամաքային։ Նա հստակ պատասխան չունի, չի բացառում, որ գուցե հենց այդ պատճառով էլ Թեհրանը պաշտոնապես հերքում է իր մասնակցությունը։
Քարոզչական մակարդակում իրանական կողմից հնչում են նաև բոլորովին այլ հայտարարություններ, թե այդ ամենը, այսպես ասած, «սարքված է» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից՝ Ադրբեջանին Իրանի հետ հակամարտության մեջ ներքաշելու համար։
«Այդ երկրները միջոցներ են ձեռնարկում Իրանի հետ պատերազմի համար ցամաքային ճակատ բացելու համար, դա հնչում է նաև պաշտոնապես։ Օրինակ՝ հիմա խոսվում է քրդերի մասին, բայց կարող են լինել Ադրբեջանին ու Թուրքիային ներգրավելու փորձեր», - նշեց Մարգարյանը։
Փորձագետը, սակայն, կարծում է, որ նույնիսկ քրդերի օգտագործումն Իրան ներխուժելու համար այս պահին խնդրահարույց է։
Մի կողմից Թեհրանն արդեն սկսել է հարվածներ հասցնել Իրաքում քրդական զինված խմբավորումների դիրքերին, մյուս կողմից՝ Իրանում զինված քրդերի տոկոսը բավականին փոքր է։ Իրանի իշխանությունները նախազգուշացնում են, որ խստորեն կկասեցնեն երկրի ներսում անջատողականության փորձերը:
Իսրայելական կողմն, իհարկե, շահագրգռված է, որ Բաքուն պատասխանի Նախիջևանում տեղի ունեցածին և շատ կցանկանար լիարժեք օգտագործել այնտեղ տեղակայված բազաներն ու կործանիչները։
«Մյուս կողմից Ադրբեջանն ինքն այնքան էլ նախանձելի վիճակում չէ։ Եվ մինչև վերջերս Բաքուն մեծ զգուշություն էր ցուցաբերում, չէր աջակցում կողմերից որևէ մեկին։ Ուստի դժվար է խոսել այն մասին, թե ինչպես կարձագանքի Բաքուն, բայց ռացիոնալ գնահատականը ենթադրում է, որ Ադրբեջանը կտրուկ քայլերի չի գնա՝ ելնելով իրենց իսկ ազգային անվտանգությունից»,- նշեց Մարգարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտնեց, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, չորս մարդ տուժել է:
Իրանի ԱԳՆ–ն ավելի ուշ հերքեց Իրանի մասնակցությունն այդ միջադեպին։
Լրահոս
0