https://arm.sputniknews.ru/20260305/hradzgutjan-ea-um-haj-marziknery-13-medal-en-nvatshel-99516876.html
Հրաձգության ԵԱ-ում հայ մարզիկները 13 մեդալ են նվաճել
Հրաձգության ԵԱ-ում հայ մարզիկները 13 մեդալ են նվաճել
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կարիերայում 4-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T15:50+0400
2026-03-05T15:50+0400
2026-03-05T15:50+0400
հրաձգության եվրոպայի առաջնություն
սպորտ
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99515783_0:0:1150:648_1920x0_80_0_0_af43388059c1bb82ed8df4a785b27f52.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Գնդակային հրաձգության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հայ հրաձիգները 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել։Նշենք, որ ԵԱ-ն արդեն ավարտվել է, այն անցկացվում էր Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Նախորդ մրցումային օրերին Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կարիերայում 4-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ շարժվող թիրախ-նորվալ վազք մրցաձևի կանանց պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Եզրափակիչում Մկրտչյանը 8:6 հաշվով առավելության է հասել Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Վերջինս արժանացել է արծաթին:Նույն մրցաձևի թիմային պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են արծաթե մեդալին: Թիմում ընդգրկված էին Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյակ Գրիգորյանը: Շարժվող թիրախ-նորվալ վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկե մեդալ էր նվաճել Լիլիթ Մկրտչյանը, իսկ արծաթե մեդալակիր էր դարձել Անահիտ Սարգսյանը:Ավելի վաղ շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտասարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Գոհար Հարությունյանը (370 միավոր):Տղամարդկանց թիմը դարձել է թիմային պայքարի ոսկե մեդալակիր: Թիմում ընդգրկված էին Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը: Կանանց թիմը երկրորդ տեղն է զբաղեցրել (Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան և Արուսյակ Գրիգորյան):Երիտասարդների անհատական պայքարում ոսկե մեդալ է նվաճել Լիլիթ Մկրտչյանը (366 միավոր), իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Յանա Հակոբյանը (362 միավոր):Օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում արծաթե մեդալ է նվաճել Էլմիրա Կարապետյանը: Վերջինս, հաղթահարելով որակավորման, ապա կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ դառնալով ԵԱ-ի կրկնակի արծաթե մեդալակիր:Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել է արծաթե մեդալի: Եզրափակչում նրանք մրցել են Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջել 6:3 հաշվով:Հիշեցնենք, որ հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցել է շուրջ 40 երկրի ավելի քան 450 մարզիկ, մարզիչ և պատվիրակ։ Մրցումներն անցկացվել են օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան և շարժվող թիրախ մրցաձևերում մարտի 1-ից 4-ը։ Ընդհանուր առմամբ խաղարկվել է 70 լրակազմ մեդալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99515783_126:0:1150:768_1920x0_80_0_0_3d4ff1b27a75a21aef90508d304b019b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրաձգության եվրոպայի առաջնություն, սպորտ , մեդալ
հրաձգության եվրոպայի առաջնություն, սպորտ , մեդալ
Հրաձգության ԵԱ-ում հայ մարզիկները 13 մեդալ են նվաճել
Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կարիերայում 4-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Գնդակային հրաձգության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հայ հրաձիգները 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել։
Նշենք, որ ԵԱ-ն արդեն ավարտվել է, այն անցկացվում էր Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականն օղամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցել է Բուլղարիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը ընդհանուր հաշվարկում գերազանցելով մրցակցին 17:9 հաշվով` դարձել են առաջնության բրոնզե մեդալակիր»,- ասված է
ԿԳՄՍՆ հաղորդագրությունում։
Նախորդ մրցումային օրերին Հայաստանի հավաքականի անդամ
Լիլիթ Մկրտչյանը կարիերայում 4-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ շարժվող թիրախ-նորվալ վազք մրցաձևի կանանց պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Եզրափակիչում Մկրտչյանը 8:6 հաշվով առավելության է հասել Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Վերջինս արժանացել է արծաթին:
Նույն մրցաձևի թիմային պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են
արծաթե մեդալին: Թիմում ընդգրկված էին Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյակ Գրիգորյանը: Շարժվող թիրախ-նորվալ վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկե մեդալ էր նվաճել Լիլիթ Մկրտչյանը, իսկ արծաթե մեդալակիր էր դարձել Անահիտ Սարգսյանը:
Ավելի վաղ շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտասարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Գոհար Հարությունյանը (370 միավոր):
Տղամարդկանց թիմը դարձել է թիմային պայքարի ոսկե մեդալակիր: Թիմում ընդգրկված էին Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը: Կանանց թիմը երկրորդ տեղն է զբաղեցրել (Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան և Արուսյակ Գրիգորյան):
Երիտասարդների անհատական պայքարում ոսկե մեդալ է նվաճել Լիլիթ Մկրտչյանը (366 միավոր), իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Յանա Հակոբյանը (362 միավոր):
Օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում արծաթե մեդալ է նվաճել
Էլմիրա Կարապետյանը: Վերջինս, հաղթահարելով որակավորման, ապա կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ դառնալով ԵԱ-ի կրկնակի արծաթե մեդալակիր:
Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել է արծաթե մեդալի: Եզրափակչում նրանք մրցել են Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջել 6:3 հաշվով:
Հիշեցնենք, որ հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցել է շուրջ 40 երկրի ավելի քան 450 մարզիկ, մարզիչ և պատվիրակ։ Մրցումներն անցկացվել են օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան և շարժվող թիրախ մրցաձևերում մարտի 1-ից 4-ը։ Ընդհանուր առմամբ խաղարկվել է 70 լրակազմ մեդալ։