https://arm.sputniknews.ru/20260305/avinjany-handipel-e-kvondi-bnakichneri-het-sepakanutjann-arnchvvogh-harcervov-99486729.html
Ավինյանը հանդիպել է Կոնդի բնակիչների հետ սեփականությանն առնչվող հարցերով
Ավինյանը հանդիպել է Կոնդի բնակիչների հետ սեփականությանն առնչվող հարցերով
Sputnik Արմենիա
Թաղամասում շուրջ 900 գույքային միավոր կա, որոնց վերաբերյալ արդեն ավելի քան 670 դիմում է մուտքագրվել քաղաքապետարան։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T09:35+0400
2026-03-05T09:35+0400
2026-03-05T09:37+0400
տիգրան ավինյան
կոնդ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99485056_0:109:2048:1261_1920x0_80_0_0_8d81cc6e4a799ac332f179ea2d0ece84.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Կոնդ թաղամասի բնակիչների հետ՝ սեփականությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով։ Ֆեյսբուքյան իր էջում Ավինյանը նշել է, որ քննարկվել են տներին հարակից հողամասերի, այդ թվում բակային տարածքներում գտնվող ու բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ բնակիչների իրավունքների վերականգնմանն առնչվող հարցեր:Նրա խոսքով՝ թաղամասում գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր, որոնց նկատմամբ իրավունքների վերականգնման կամ օրինականացման համար արդեն ավելի քան 670 դիմում է ստացվել։Հիշեցնենք, որ Կոնդի վերակառուցման համար մրցույթ է հայտարարվել դեռ 2021-ին։2024թ․ փետրվարի 26-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Փետրվարի 28-ին հայտարարվեց, որ թաղամասի բնակիչներն իրենց տների սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգման աշխատանքներից հետո սեփականության նոր վկայական ստանալու համար պետք է վճարեն սահմանված կադաստրային արժեքի 2 տոկոսը։ Նշվել էր, որ կադաստրային արժեք է համարվելու 139 000 և 214 000 դրամը` ըստ գոտիավորման։
կոնդ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99485056_143:0:1962:1364_1920x0_80_0_0_e0e81fac0989e341d139d53af4d672bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ավինյան, կոնդ, երևան
տիգրան ավինյան, կոնդ, երևան
Ավինյանը հանդիպել է Կոնդի բնակիչների հետ սեփականությանն առնչվող հարցերով
09:35 05.03.2026 (Թարմացված է: 09:37 05.03.2026) Թաղամասում շուրջ 900 գույքային միավոր կա, որոնց վերաբերյալ արդեն ավելի քան 670 դիմում է մուտքագրվել քաղաքապետարան։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
հանդիպել է Կոնդ թաղամասի բնակիչների հետ՝ սեփականությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով։ Ֆեյսբուքյան իր էջում Ավինյանը նշել է, որ քննարկվել են տներին հարակից հողամասերի, այդ թվում բակային տարածքներում գտնվող ու բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ բնակիչների իրավունքների վերականգնմանն առնչվող հարցեր:
«Երևանի քաղաքապետարանի նպատակը կառուցապատման ծրագիր իրականացնելու դեպքում կառուցապատողի, ձեռքբերողի կողմից սեփականության իրավունքների խախտման հնարավոր դեպքերի բացառումն է: Տասնամյակներ շարունակ թաղամասի բնակիչները բախվել են սեփականության իրավունքին վերաբերող տարաբնույթ խնդիրների»,- նշում է Ավինյանը։
Նրա խոսքով՝ թաղամասում գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր, որոնց նկատմամբ իրավունքների վերականգնման կամ օրինականացման համար արդեն ավելի քան 670 դիմում է ստացվել։
Հիշեցնենք, որ Կոնդի վերակառուցման համար մրցույթ է հայտարարվել դեռ 2021-ին։
2024թ․ փետրվարի 26-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Փետրվարի 28-ին հայտարարվեց, որ թաղամասի բնակիչներն իրենց տների սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգման աշխատանքներից հետո սեփականության նոր վկայական ստանալու համար պետք է վճարեն սահմանված կադաստրային արժեքի 2 տոկոսը։ Նշվել էր, որ կադաստրային արժեք է համարվելու 139 000 և 214 000 դրամը` ըստ գոտիավորման։