00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը բանակին հանձնարարել է Իրանի դեմ «պատասխան միջոցներ ձեռնարկել»

© Photo : press office of the President of ARԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2026
Բաժանորդագրվել
Ադրբեջանի ԶՈւ-ն բերվել է թիվ մեկ մարտական պատրաստականության։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերին հանձնարարվել է «պատասխան միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ». Ադրբեջանի զինված ուժերը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի մնացած բոլոր ստորաբաժանումները բերվել են թիվ մեկ մարտական պատրաստականության վիճակի։
«Մենք չենք համակերպվի այս անհիմն ահաբեկչական գործողության, Ադրբեջանի դեմ իրականացված ագրեսիայի հետ։ Մեր զինված ուժերին հանձնարարվել է պատրաստել և իրականացնել պատասխան միջոցներ», - ասել է Ալիևն անվտանգության խորհրդի նիստում։
Նա Իրանին մեղադրել է Ադրբեջանի դեմ ահաբեկչություններ իրականացնելու մեջ՝ հավելելով, որ իրանական կողմին բազմիցս հայտարարել է, թե Բաքուն չի մասնակցում և չի մասնակցի Թեհրանի դեմ գործողություններին:
«Իրանի պաշտոնատար անձինք պետք է բացատրություններ տան, ներողություն խնդրեն ադրբեջանական կողմից, այդ ահաբեկչական գործողությունն իրականացնողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, չորս մարդ տուժել է:
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին իր հերթին հերքել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի ընկնելու հետ կապված Թեհրանի մասնակցությունը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0