https://arm.sputniknews.ru/20260304/rd-n-hajtnel-e-mijerkrakan-tsvovum-arktik-metagaz-gazatar-navi-vra-hardzakman-masin-99456423.html
ՌԴ-ն հայտնել է Միջերկրական ծովում «Արկտիկ Մետագազ» գազատար նավի վրա հարձակման մասին
ՌԴ-ն հայտնել է Միջերկրական ծովում «Արկտիկ Մետագազ» գազատար նավի վրա հարձակման մասին
Sputnik Արմենիա
Նախարարությունում ընդգծել են, որ կատարվածը չպետք է մնա առանց միջազգային հանրության գնահատականի։ 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T13:16+0400
2026-03-04T13:16+0400
2026-03-04T13:16+0400
մալթա
գազատար
նավ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99453426_0:0:1280:720_1920x0_80_0_0_e5400decc0921a3f13d7f7fb789b5d5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսական «Արկտիկ Մետագազ» գազատար նավը մարտի 3-ին հարձակման է ենթարկվել Միջերկրական ծովում՝ Մալթայի տարածքային ջրերի մոտակայքում։ Այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։Գերատեսչության տվյալներով՝ նավը Մուրմանսկի նավահանգստից տեղափոխում էր միջազգային պահանջներին համապատասխան ձևակերպված բեռ։ Ըստ հաղորդման՝ հարձակումն իրականացվել է Ուկրաինայի առանց անձնակազմի մոտորանավերի միջոցով՝ Լիբիայի ափերից։Միջադեպը տեղի է ունեցել Մալթայի տարածքային ջրերի անմիջական հարևանությամբ։Հեղուկացված բնական գազ տեղափոխող նավը հարձակման հետևանքով այրվել է, սակայն մարդկային զոհերից հաջողվել է խուսափել Մալթայի և Ռուսաստանի փրկարարական ծառայությունների համակարգված գործողությունների շնորհիվ․ անձնակազմի բոլոր 30 անդամները (ՌԴ քաղաքացիներ) փրկվել են։ՌԴ տրանսպորտի նախարարությունը նաև շեշտել է, որ կատարվածը չպետք է մնա առանց միջազգային հանրության արձագանքի։Diaplous ծովային անվտանգության ընկերության տվյալներով՝ տանկերը հարձակման է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 04.00-ի սահմաններում, ինչից հետո նավի վրա բազմաթիվ պայթյուններ են որոտացել։
մալթա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99453426_161:0:1121:720_1920x0_80_0_0_26a93eb798db760775b38a3555a559e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մալթա, գազատար, նավ, ռուսաստան
մալթա, գազատար, նավ, ռուսաստան
ՌԴ-ն հայտնել է Միջերկրական ծովում «Արկտիկ Մետագազ» գազատար նավի վրա հարձակման մասին
Նախարարությունում ընդգծել են, որ կատարվածը չպետք է մնա առանց միջազգային հանրության գնահատականի։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսական «Արկտիկ Մետագազ» գազատար նավը մարտի 3-ին հարձակման է ենթարկվել Միջերկրական ծովում՝ Մալթայի տարածքային ջրերի մոտակայքում։ Այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ նավը Մուրմանսկի նավահանգստից տեղափոխում էր միջազգային պահանջներին համապատասխան ձևակերպված բեռ։ Ըստ հաղորդման՝ հարձակումն իրականացվել է Ուկրաինայի առանց անձնակազմի մոտորանավերի միջոցով՝ Լիբիայի ափերից։
Միջադեպը տեղի է ունեցել Մալթայի տարածքային ջրերի անմիջական հարևանությամբ։
Հեղուկացված բնական գազ տեղափոխող նավը հարձակման հետևանքով այրվել է, սակայն մարդկային զոհերից հաջողվել է խուսափել Մալթայի և Ռուսաստանի փրկարարական ծառայությունների համակարգված գործողությունների շնորհիվ․ անձնակազմի բոլոր 30 անդամները (ՌԴ քաղաքացիներ) փրկվել են։
«Տեղի ունեցածը որակում ենք որպես միջազգային ահաբեկչության և ծովահենության ակտ, միջազգային ծովային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն խախտում»,-հայտարարել են նախարարությունում։
ՌԴ տրանսպորտի նախարարությունը նաև շեշտել է, որ կատարվածը չպետք է մնա առանց միջազգային հանրության արձագանքի։
Diaplous ծովային անվտանգության ընկերության տվյալներով՝ տանկերը հարձակման է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 04.00-ի սահմաններում, ինչից հետո նավի վրա բազմաթիվ պայթյուններ են որոտացել։