https://arm.sputniknews.ru/20260304/nranq-ajlevs-voghj-chen-sarsapeli-kadrer-irani-busheri-hivandanvoci-nvoratsnajin-bazhanmunqic-99461121.html
Նրանք այլևս ողջ չեն. սարսափելի կադրեր Իրանի Բուշերի հիվանդանոցի նորածնային բաժանմունքից
Նրանք այլևս ողջ չեն. սարսափելի կադրեր Իրանի Բուշերի հիվանդանոցի նորածնային բաժանմունքից
Sputnik Արմենիա
Հարվածի հետևանքով էլեկտրամատակարարման ընդհատման պատճառով անհաս նորածիններ են մահացել: 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T14:20+0400
2026-03-04T14:20+0400
2026-03-04T14:21+0400
տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն
նորածին
զոհ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99455192_0:0:1920:1080_1920x0_80_0_0_356368be59dc258c54f5a4f259ed9f21.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իրանական Բուշեր քաղաքի հիվանդանոցի նորածնային բաժանմունքից սարսափելի կադրեր է հրապարակել «Ruptly» գործակալությունը:Անհաս նորածիններին շտապ տարհանում են Բուշերում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածից ավերված հիվանդանոցից: Գործակալության հաղորդմամբ՝ հաստատության սարքավորումները անջատվել են, ինչի հետևանքով որոշ նորածիններ մահացել են։Սա հիվանդանոցին հասցված առաջին հարվածը չէ. ավելի վաղ նման դեպք էր տեղի ունեցել Թեհրանի «Գանդի» բժշկական կենտրոնի հետ: Հարվածների հետևանքով ավերվել է նաև մոտ 20 դպրոց, այդ թվում՝ Թեհրանում:Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99455192_281:0:1721:1080_1920x0_80_0_0_fce390291621392e23ff94aea72d78bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, նորածին, զոհ, պատերազմ
տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, նորածին, զոհ, պատերազմ
Նրանք այլևս ողջ չեն. սարսափելի կադրեր Իրանի Բուշերի հիվանդանոցի նորածնային բաժանմունքից
14:20 04.03.2026 (Թարմացված է: 14:21 04.03.2026) Հարվածի հետևանքով էլեկտրամատակարարման ընդհատման պատճառով անհաս նորածիններ են մահացել:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իրանական Բուշեր քաղաքի հիվանդանոցի նորածնային բաժանմունքից սարսափելի կադրեր է հրապարակել «Ruptly» գործակալությունը:
Անհաս նորածիններին շտապ տարհանում են Բուշերում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածից ավերված հիվանդանոցից: Գործակալության հաղորդմամբ՝ հաստատության սարքավորումները անջատվել են, ինչի հետևանքով որոշ նորածիններ մահացել են։
«Կոկորդս սեղմվում է, չեմ կարողանում խոսել... Նրանց անջատել են սարքերից, այս փոքրիկներն արդեն ողջ չեն: Նայե՛ք այս անմեղ փոքրիկին... այս թանկագին երեխային»,-տեսանյութում ասում է աշխատակիցներից մեկը:
Սա հիվանդանոցին հասցված առաջին հարվածը չէ. ավելի վաղ նման դեպք էր տեղի ունեցել Թեհրանի «Գանդի» բժշկական կենտրոնի հետ: Հարվածների հետևանքով ավերվել է նաև մոտ 20 դպրոց, այդ թվում՝ Թեհրանում:
Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: