https://arm.sputniknews.ru/20260304/mirzvojann-u-bvotshvorishvilin-karevvorel-en-merdzavvor-arevelqum-larvatsutjan-nvazecumy-99452947.html
Միրզոյանն ու Բոճորիշվիլին կարևորել են Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցումը
Միրզոյանն ու Բոճորիշվիլին կարևորել են Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցումը
Sputnik Արմենիա
Արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր: 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T12:44+0400
2026-03-04T12:44+0400
2026-03-04T12:45+0400
մակա բոճորիշվիլի
արարատ միրզոյան
հայաստան–վրաստան համագործակցություն
հայաստան
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99451060_31:191:1470:1000_1920x0_80_0_0_d9d9f0544d7cd9df639a9d5edc9fb067.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Մերձավոր Արևելքում Հայաստանի և Վրաստանի ռեզիդենտ դեսպանությունների միջոցով տեղում քաղաքացիներին հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում փոխգործակցությունն են քննարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։ Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ-ից։Նշենք, որ Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում գտնվում է Վրաստանում՝ մասնակցելու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստին:Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր: Հանդիպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հնարավորությունների շուրջ։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99451060_128:0:1461:1000_1920x0_80_0_0_50b5c3c3f70f366eaea3e5b15e9a21c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մակա բոճորիշվիլի, արարատ միրզոյան, հայաստան–վրաստան համագործակցություն, հայաստան, վրաստանի հանրապետություն
մակա բոճորիշվիլի, արարատ միրզոյան, հայաստան–վրաստան համագործակցություն, հայաստան, վրաստանի հանրապետություն
Միրզոյանն ու Բոճորիշվիլին կարևորել են Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցումը
12:44 04.03.2026 (Թարմացված է: 12:45 04.03.2026) Արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Մերձավոր Արևելքում Հայաստանի և Վրաստանի ռեզիդենտ դեսպանությունների միջոցով տեղում քաղաքացիներին հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում փոխգործակցությունն են քննարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։ Տեղեկությունը հայտնում են
ԱԳՆ-ից։
Նշենք, որ Միրզոյանը ՀՀ վարչապետի
պատվիրակության կազմում գտնվում է Վրաստանում՝ մասնակցելու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստին:
«Նախարարները կարևորել են Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման և խնդիրների խաղաղ ճանապարհով հասցեագրման ուղղությամբ ջանքերը՝ ընդգծելով խաղաղության պայմաններում առկա առավելությունները»,- ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր: Հանդիպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հնարավորությունների շուրջ։