https://arm.sputniknews.ru/20260304/khapanum-irani-het-sahmani-nvorduz-ancaketum-dadarecvel-e-qaghaqacineri-mutqy-99447956.html
Խափանում՝ հայ-իրանական սահմանի Նորդուզ-Ագարակ անցակետում. դադարեցվել է քաղաքացիների մուտքը
Խափանում՝ հայ-իրանական սահմանի Նորդուզ-Ագարակ անցակետում. դադարեցվել է քաղաքացիների մուտքը
Sputnik Արմենիա
Անցակետի աշխատանքի ամբողջական վերականգնման ժամկետներն առայժմ չեն նշվում: 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T11:39+0400
2026-03-04T11:39+0400
2026-03-04T11:58+0400
իրանի իսլամական հանրապետություն
անցակետ
հայաստան
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99409018_0:84:1600:984_1920x0_80_0_0_3a4a8cb320ec054e47269992cf8fefaa.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի-Sputnik. «Նորդուզ»-«Ագարակ» անցակետում ժամանակավորապես դադարեցվել է հայ-իրանական սահմանի հատումը քաղաքացիների համար: Այս մասին տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Սահմանափակումը կապված է ինտերնետ կապի խափանման հետ, որի պատճառով խաթարվել է մաքսային ձևակերպումների համակարգի աշխատանքը:Ըստտեղեկությունների՝ անսարքությունները գրանցվել են ժամը 04:00-ի սահմաններում:Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99409018_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a66bde3a092ed152b4068c4976119722.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, անցակետ, հայաստան, սահման
իրանի իսլամական հանրապետություն, անցակետ, հայաստան, սահման
Խափանում՝ հայ-իրանական սահմանի Նորդուզ-Ագարակ անցակետում. դադարեցվել է քաղաքացիների մուտքը
11:39 04.03.2026 (Թարմացված է: 11:58 04.03.2026) Անցակետի աշխատանքի ամբողջական վերականգնման ժամկետներն առայժմ չեն նշվում:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի-Sputnik. «Նորդուզ»-«Ագարակ» անցակետում ժամանակավորապես դադարեցվել է հայ-իրանական սահմանի հատումը քաղաքացիների համար: Այս մասին տեղից հայտնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը։ Սահմանափակումը կապված է ինտերնետ կապի խափանման հետ, որի պատճառով խաթարվել է մաքսային ձևակերպումների համակարգի աշխատանքը:Ըստտեղեկությունների՝ անսարքությունները գրանցվել են ժամը 04:00-ի սահմաններում:
Ընդ որում, բեռնատար տրանսպորտի շարժը շարունակվում է։ Ինչպես հայտնել են բեռնատարների վարորդները, բեռնափոխադրումների համար գործում է ձևակերպման այլ կարգ, ինչը թույլ է տալիս իրականացնել անցումը՝ չնայած տեխնիկական սահմանափակումներին:Անցակետի աշխատանքի ամբողջական վերականգնման ժամկետներն առայժմ չեն նշվում:
Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: