https://arm.sputniknews.ru/20260304/irany-patrast-e-sharunakel-krvel-amn-i-het-banakcelu-himqer-chkan-mvohammad-mvohber-99464771.html
Իրանը պատրաստ է շարունակել կռվել, ԱՄՆ-ի հետ բանակցելու հիմքեր չկան․ Մոհամմադ Մոհբեր
Իրանը պատրաստ է շարունակել կռվել, ԱՄՆ-ի հետ բանակցելու հիմքեր չկան․ Մոհամմադ Մոհբեր
Sputnik Արմենիա
Իրանի իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկացիների նկատմամբ ոչ մի վստահություն չկա: 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T15:16+0400
2026-03-04T15:16+0400
2026-03-04T15:16+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77967451_0:43:1601:943_1920x0_80_0_0_6da4d3270a4d87abd29cb5415e0762d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցելու հիմքեր չունի, Թեհրանը պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները։ Այս մասին իրանական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի օգնական Մոհամմադ Մոհբերը։Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77967451_0:0:1297:972_1920x0_80_0_0_ad594c1c1e0993fd1334cba293b4485c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, պատերազմ
Իրանը պատրաստ է շարունակել կռվել, ԱՄՆ-ի հետ բանակցելու հիմքեր չկան․ Մոհամմադ Մոհբեր
Իրանի իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկացիների նկատմամբ ոչ մի վստահություն չկա:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցելու հիմքեր չունի, Թեհրանը պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները։ Այս մասին իրանական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի օգնական Մոհամմադ Մոհբերը։
«Ամերիկացիների նկատմամբ ոչ մի վստահություն չկա, բանակցությունների հիմքեր նույնպես չկան։ Կարևոր է, որ մենք ի վիճակի ենք շարունակել պատերազմը. մենք ունենք ութամյա հակամարտության փորձ։ Պատմությունը ցույց է տալիս, որ մենք պատերազմից չենք վախենում և պատրաստ ենք այն շարունակել», - ասել է նա։
Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: