https://arm.sputniknews.ru/20260304/irany-herqel-e-lury-te-patrastvum-e-amni-het-qnnarkel-hakamartutjan-dadarecumy--zlm-99480421.html
Իրանը հերքել է լուրը, թե պատրաստվում է ԱՄՆ–ի հետ քննարկել հակամարտության դադարեցումը. ԶԼՄ
Իրանը հերքել է լուրը, թե պատրաստվում է ԱՄՆ–ի հետ քննարկել հակամարտության դադարեցումը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո ԿՀՎ-ին միջնորդավորված ազդանշան է ուղարկել հակամարտության դադարեցումը քննարկելու... 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T20:00+0400
2026-03-04T20:00+0400
2026-03-04T20:28+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99379712_0:133:1280:853_1920x0_80_0_0_423afeeb7acb42f13486a1c57a1b0001.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իրանում հերքել են ԶԼՄ-ների տեղեկությունները, թե Թեհրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո ազդանշան է փոխանցել հակամարտության դադարեցումը քննարկելու պատրաստակամության մասին: Այս մասին գրում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով Իրանի հետախուզության նախարարության աղբյուրին։Ավելի վաղ «New York Times» թերթը հայտնել էր, որ Իրանը ԱՄՆ–ի և Իսրայելի հարվածներից հետո ԿՀՎ–ին միջնորդավորված ազդանշան է ուղարկել հակամարտության դադարեցումը քննարկելու պատրաստակամության մասին:Գործակալության աղբյուրը նաև հայտարարել է, որ Իրանը չի կասկածում «թշնամուն պատժելու» իր մտադրությունների վրա, իսկ հրապարակումը, որը «Tasnim»–ի զրուցակցի կարծիքով, «արտահոսք» է, վկայում է ռազմական ոլորտում ամերիկացիների աճող թուլության զգացողության մասին»:Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99379712_143:0:1280:853_1920x0_80_0_0_7be5ec0532db6bbd55db2f396b162f3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
Իրանը հերքել է լուրը, թե պատրաստվում է ԱՄՆ–ի հետ քննարկել հակամարտության դադարեցումը. ԶԼՄ
20:00 04.03.2026 (Թարմացված է: 20:28 04.03.2026) Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո ԿՀՎ-ին միջնորդավորված ազդանշան է ուղարկել հակամարտության դադարեցումը քննարկելու պատրաստակամության մասին:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իրանում հերքել են ԶԼՄ-ների տեղեկությունները, թե Թեհրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո ազդանշան է փոխանցել հակամարտության դադարեցումը քննարկելու պատրաստակամության մասին: Այս մասին գրում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով Իրանի հետախուզության նախարարության աղբյուրին։
Ավելի վաղ «New York Times» թերթը հայտնել էր, որ Իրանը ԱՄՆ–ի և Իսրայելի հարվածներից հետո ԿՀՎ–ին միջնորդավորված ազդանշան է ուղարկել հակամարտության դադարեցումը քննարկելու պատրաստակամության մասին:
Գործակալության աղբյուրը նաև հայտարարել է, որ Իրանը չի կասկածում «թշնամուն պատժելու» իր մտադրությունների վրա, իսկ հրապարակումը, որը «Tasnim»–ի զրուցակցի կարծիքով, «արտահոսք» է, վկայում է ռազմական ոլորտում ամերիկացիների աճող թուլության զգացողության մասին»:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: