https://arm.sputniknews.ru/20260304/iranum-amn-i-ev-israjeli-hardzakumneric-aveli-qan-6-hazar-mard-e-viravvorvel-pashtvonakan-99482714.html
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից ավելի քան 6 հազար մարդ է վիրավորվել. պաշտոնական
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից ավելի քան 6 հազար մարդ է վիրավորվել. պաշտոնական
Sputnik Արմենիա
Զոհվածներից առնվազն 183-ը անչափահաս էին։ 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T22:10+0400
2026-03-04T22:10+0400
2026-03-04T22:32+0400
իրանի իսլամական հանրապետություն
տուժածներ
ամն
իսրայել
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99363096_0:456:960:996_1920x0_80_0_0_c6f6b9ed57d33bd7d12a3fd8a6dc6515.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի հետ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր Իրանում ավելի քան 6 հազար մարդ է տուժել։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանպուրը։Նրա խոսքով՝ զոհվածներից առնվազն 183-ը 18 տարեկան չկային, տուժած անչափահասների թիվը 340 է։Ավելի վաղ Իրանի նահատակների և վետերանների գործերով հիմնադրամը հայտնել էր, որ զոհերի թիվը հասել է1045-ի, նրանք քաղաքացիական անձինք և զինվորականներ են։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99363096_0:455:960:1175_1920x0_80_0_0_7aaf58add68c3d3d10af19948239f1f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, տուժածներ, ամն, իսրայել, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
իրանի իսլամական հանրապետություն, տուժածներ, ամն, իսրայել, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից ավելի քան 6 հազար մարդ է վիրավորվել. պաշտոնական
22:10 04.03.2026 (Թարմացված է: 22:32 04.03.2026) Զոհվածներից առնվազն 183-ը անչափահաս էին։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի հետ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր Իրանում ավելի քան 6 հազար մարդ է տուժել։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանպուրը։
«Մեր ժողովրդի դեմ ԱՄՆ–ի և իսրայելական ռեժիմի համատեղ գործողության հետևանքները։ Վիրավորների ընդհանուր թիվը 6186 է... Սպանվածներինը` 926», – գրել է նա X սոցցանցում։
Նրա խոսքով՝ զոհվածներից առնվազն 183-ը 18 տարեկան չկային, տուժած անչափահասների թիվը 340 է։
Ավելի վաղ Իրանի նահատակների և վետերանների գործերով հիմնադրամը հայտնել էր, որ զոհերի թիվը հասել է1045-ի, նրանք քաղաքացիական անձինք և զինվորականներ են։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: