https://arm.sputniknews.ru/20260304/irani-razmatsvovajin-uzheri-navi-khvortakman-vajrum-mvot-80-marmin-e-hajtnabervel-kadrer-99477186.html
Իրանի ռազմածովային ուժերի նավի խորտակման վայրում մոտ 80 մարմին է հայտնաբերվել. կադրեր
Իրանի ռազմածովային ուժերի նավի խորտակման վայրում մոտ 80 մարմին է հայտնաբերվել. կադրեր
Sputnik Արմենիա
Խորտակված իրանական նավը Հնդկաստանի արևելքում գտնվող նավահանգստից Իրան էր վերադառնում։ 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T18:39+0400
2026-03-04T18:39+0400
2026-03-04T18:39+0400
նավ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
զոհ
իսրայել
սուզանավ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99476321_0:0:2560:1440_1920x0_80_0_0_c5742278444f60a70cf0e43e3c6094b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Իրանի ռազմածովային ուժերի նավի խորտակման վայրում շուրջ 80 մարմին է հայտնաբերվել։ Այս մասին Ada Derana պարբերականին հայտնել է Շրի Լանկայի փոխարտգործնախարար Արուն Հեմաչանդրան։Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հաստատել էր, որ ամերիկյան սուզանավը Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավ է խորտակել, և սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին նման դեպքն է։Շրի Լանկայի փոխարտգործնախարարը նշել է, որ խորտակված իրանական նավը Հնդկաստանի արևելյան նավահանգստից Իրան էր վերադառնում։Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրանական IRIS Dena ֆրեգատը, որի վրա գտնվում էր անձնակազմի մոտ 180 անդամ, խորտակվել է Շրի Լանկայից մոտ 40 կմ դեպի հարավ՝ լուսաբացին աղետի ազդանշան ուղարկելուց հետո։ Նավի վրա ընդհանուր շուրջ 180 նավաստի է եղել։ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը փրկել են մոտ 30-ին, նրանց տեղափոխվել են հիվանդանոց։ Եվս առնվազն 78 մարդ տուժել է։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
США показали момент торпедирования иранского фрегата
Sputnik Արմենիա
США показали момент торпедирования иранского фрегата
2026-03-04T18:39+0400
true
PT0M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99476321_375:0:2295:1440_1920x0_80_0_0_af818972e0f840ee39221a9fa6035c08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նավ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, զոհ, իսրայել, սուզանավ, տեսանյութեր, տեսանյութ, видео
նավ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, զոհ, իսրայել, սուզանավ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Իրանի ռազմածովային ուժերի նավի խորտակման վայրում մոտ 80 մարմին է հայտնաբերվել. կադրեր
Խորտակված իրանական նավը Հնդկաստանի արևելքում գտնվող նավահանգստից Իրան էր վերադառնում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Իրանի ռազմածովային ուժերի նավի խորտակման վայրում շուրջ 80 մարմին է հայտնաբերվել։ Այս մասին Ada Derana պարբերականին հայտնել է Շրի Լանկայի փոխարտգործնախարար Արուն Հեմաչանդրան։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հաստատել էր, որ ամերիկյան սուզանավը Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավ է խորտակել, և սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին նման դեպքն է։
«Մոտ 80 մարմին արդեն դուրս է բերվել իրանական IRIS Dena ռազմածովային նավից, որը խորտակվել էր Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան ռազմական սուզանավի հարձակումից հետո», – փոխնախարարի խոսքերն է մեջբերում պարբերականը։
Շրի Լանկայի փոխարտգործնախարարը նշել է, որ խորտակված իրանական նավը Հնդկաստանի արևելյան նավահանգստից Իրան էր վերադառնում։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրանական IRIS Dena ֆրեգատը, որի վրա գտնվում էր անձնակազմի մոտ 180 անդամ, խորտակվել է Շրի Լանկայից մոտ 40 կմ դեպի հարավ՝ լուսաբացին աղետի ազդանշան ուղարկելուց հետո։ Նավի վրա ընդհանուր շուրջ 180 նավաստի է եղել։ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը փրկել են մոտ 30-ին, նրանց տեղափոխվել են հիվանդանոց։ Եվս առնվազն 78 մարդ տուժել է։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: