https://arm.sputniknews.ru/20260304/hh-azh-arvoghjapahutjan-harceri-mshtakan-handznazhvoghvovy-nvor-nakhagah-uni-99458165.html
Հայտնի է՝ ով է փոխարինել աղմուկով հեռացած Հռիփսիմե Հունանյանին ԱԺ հանձնաժողովում
Հայտնի է՝ ով է փոխարինել աղմուկով հեռացած Հռիփսիմե Հունանյանին ԱԺ հանձնաժողովում
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով նոր նախագահ դարձավ նախկին ատամաբույժը, որը փոխարինեց իր աղմկահարույց հայտարարություններով հայտնի Հռիփսիմե... 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T13:38+0400
2026-03-04T13:38+0400
2026-03-04T14:37+0400
աժ (ազգային ժողով)
վանիկ օհանյան
հռիփսիմե հունանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95770199_0:64:1600:964_1920x0_80_0_0_bfb0fe2a450c1a4d0e4941596810db2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նոր նախագահ ունի։ Քիչ առաջ փակ գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը։Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։Նշենք, որ հանձնաժողովի նորընտիր նախագահը մասնագիտության բժիշկ-ստոմատոլոգ է, 2024–2025 թթ. եղել է «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրենը։Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա հունվարի 21–ից, երբ Հռիփսիմե Հունանյանը հրաժարական ներկայացրեց։Հունանյանի աղմկահարույց հայտարարություններից էր նրա տարակուսանքը, թե ո՞վ է ասել` բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։Նա սկանդալի կենտրոնում հայտնվեց նաև, երբ փորձեց պաշտպանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը. «Եթե կաթողիկոսը սուրբ է, ես էլ սուրբ կույս Հռիփսիմեն եմ, որդուս հայրն էլ` սուրբ Սարգիսը»։Օրերս էլ Հունանյանը ԱԺ–ում հայտարարեց. «Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև գլուխներ են պետք»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95770199_0:0:1424:1067_1920x0_80_0_0_6a0c2c277e57e739168c46ef6f417d8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), վանիկ օհանյան, հռիփսիմե հունանյան
աժ (ազգային ժողով), վանիկ օհանյան, հռիփսիմե հունանյան
Հայտնի է՝ ով է փոխարինել աղմուկով հեռացած Հռիփսիմե Հունանյանին ԱԺ հանձնաժողովում
13:38 04.03.2026 (Թարմացված է: 14:37 04.03.2026) ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով նոր նախագահ դարձավ նախկին ատամաբույժը, որը փոխարինեց իր աղմկահարույց հայտարարություններով հայտնի Հռիփսիմե Հունանյանին։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նոր նախագահ ունի։ Քիչ առաջ փակ գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 64–ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Օհանյանի թեկածությանը։
Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
Նշենք, որ հանձնաժողովի նորընտիր նախագահը մասնագիտության բժիշկ-ստոմատոլոգ է, 2024–2025 թթ. եղել է «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրենը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա հունվարի 21–ից, երբ
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական ներկայացրեց։
Հունանյանի աղմկահարույց հայտարարություններից էր նրա տարակուսանքը, թե ո՞վ է ասել` բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։
Ավելի ուշ բուռն քննարկման թեմա դարձավ հարցացրույցներից մեկի ժամանակ հնչեցրած հայտարարությունը։ Խոսելով գերիների մասին` նա ասաց. «Ո՞վ էր իրանց ստիպել, որ գնային Բաքվի բանտ, վարչապետն ուղղաթիռ է ուղարկել, չեն եկել»։
Նա սկանդալի կենտրոնում հայտնվեց նաև, երբ փորձեց պաշտպանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը. «Եթե կաթողիկոսը սուրբ է, ես էլ սուրբ կույս Հռիփսիմեն եմ, որդուս հայրն էլ` սուրբ Սարգիսը»։
Օրերս էլ Հունանյանը ԱԺ–ում հայտարարեց. «Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև գլուխներ են պետք»։