https://arm.sputniknews.ru/20260304/aveli-qan-100-mard-hamarvum-e-anhet-kvorats-irani-fregati-kvortsanumic-hetvo-99464224.html
Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած Իրանի ֆրեգատի կործանումից հետո
Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած Իրանի ֆրեգատի կործանումից հետո
Sputnik Արմենիա
Ըստ նախնական տվյալների՝ սուզանավի կողմից հարձակման ենթարկված նավում եղել է անձնակազմի 180 անդամ։ 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T15:07+0400
2026-03-04T15:07+0400
2026-03-04T15:07+0400
նավ
իրանի իսլամական հանրապետություն
սուզանավ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99461413_0:69:1050:660_1920x0_80_0_0_054f0c48e3e22e9a1d9571e64b38c13e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած Շրի Լանկայի մոտակայքում Իրանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) ֆրեգատի կործանման հետևանքով, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։Գործակալությունը նշում է, որ առնվազն 101 մարդ անհետ կորել է, իսկ 78-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։Որպես պատճառ նշվում է սուզանավի հարձակումը։ Հարվածից հետո նավը խորտակվել է։Արդյունքում անձնակազմի 30 անդամ փրկվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Հաղորդվում է նաև, որ նավում եղել է անձնակազմի առնվազն 180 անդամ։Նավը վերադառնում էր Հնդկաստանում անցկացված MILAN 2026 միջազգային զորավարժություններից։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99461413_73:0:1006:700_1920x0_80_0_0_de108bd80a310f807a7121faf5c99561.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նավ, իրանի իսլամական հանրապետություն, սուզանավ, պատերազմ
նավ, իրանի իսլամական հանրապետություն, սուզանավ, պատերազմ
Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած Իրանի ֆրեգատի կործանումից հետո
Ըստ նախնական տվյալների՝ սուզանավի կողմից հարձակման ենթարկված նավում եղել է անձնակազմի 180 անդամ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած Շրի Լանկայի մոտակայքում Իրանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) ֆրեգատի կործանման հետևանքով, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ առնվազն 101 մարդ անհետ կորել է, իսկ 78-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Որպես պատճառ նշվում է սուզանավի հարձակումը։ Հարվածից հետո նավը խորտակվել է։
Տեղական ԶԼՄ-ներն իրենց հերթին հայտնում են, որ Շրի Լանկայի ՌԾՈւ-ն և ՌՕՈւ-ն փրկարարական գործողություն են իրականացնում այն բանից հետո, երբ նավը կղզի-պետության ափերի մոտ աղետի ազդանշան է տվել արկի հարվածից հետո։
Արդյունքում անձնակազմի 30 անդամ փրկվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Հաղորդվում է նաև, որ նավում եղել է անձնակազմի առնվազն 180 անդամ։
Նավը վերադառնում էր Հնդկաստանում անցկացված MILAN 2026 միջազգային զորավարժություններից։