https://arm.sputniknews.ru/20260304/anvtangutjan-khvorhrdi-nerqvo-irani-harcvov-ashkhatanqajin-khumb-e-gvortsum-pashinjan-99470285.html
Անվտանգության խորհրդի ներքո Իրանի հարցով աշխատանքային խումբ է գործում․ Փաշինյան
Անվտանգության խորհրդի ներքո Իրանի հարցով աշխատանքային խումբ է գործում․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով՝ խումբն աշխատում է ամենօրյա ռեժիմով և ստեղծվել է շատ ամիսներ առաջ։ 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T17:20+0400
2026-03-04T17:20+0400
2026-03-04T17:22+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
հայաստան
պատերազմ
ամն
անվտանգության խորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94951157_0:84:1600:984_1920x0_80_0_0_8655bb9a6cc694990a25cbcfc6526e10.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ Հայաստանի Անվտանգության խորհրդի ներքո արդեն ամիսներ շարունակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն աշխատում է ամենօրյա ռեժիմով։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին։Պատգամավորը մեջբերել էր Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցից մի տող, ըստ որի՝ «Իրանում անկայունությունների աճն էլ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը» և հետաքրքրվել, թե ինչ է անում Հայաստանն այդ ռիսկերին դիմակայելու համար։Վարչապետը պնդում է, որ Հայաստանը ինստիտուցիոնալ երկիր է, և պետական բոլոր ինստիտուտներն իրենց գործն են անում։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94951157_89:0:1512:1067_1920x0_80_0_0_34606df29809264fc40fec05ba82daf9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, հայաստան, պատերազմ, ամն, անվտանգության խորհուրդ
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, հայաստան, պատերազմ, ամն, անվտանգության խորհուրդ
Անվտանգության խորհրդի ներքո Իրանի հարցով աշխատանքային խումբ է գործում․ Փաշինյան
17:20 04.03.2026 (Թարմացված է: 17:22 04.03.2026) Վարչապետի խոսքով՝ խումբն աշխատում է ամենօրյա ռեժիմով և ստեղծվել է շատ ամիսներ առաջ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ Հայաստանի Անվտանգության խորհրդի ներքո արդեն ամիսներ շարունակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն աշխատում է ամենօրյա ռեժիմով։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին։
Պատգամավորը մեջբերել էր Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցից մի տող, ըստ որի՝ «Իրանում անկայունությունների աճն էլ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը» և հետաքրքրվել, թե ինչ է անում Հայաստանն այդ ռիսկերին դիմակայելու համար։
«Մենք շատ ցավում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում և շուրջը տիրող իրադարձությունների համար, արտահայտել ենք և արտահայտում ենք։ Իրանում տեղի ունեցող իրադարձություններից մեկ օր առաջ էլ, մեկ օր հետո էլ անվտանգության խորհրդի նիստ ենք ունեցել։ ԱԽ ներքո բավական երկար ժամանակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը երեկ կամ նախորդ օրը չի ստեղծվել։ Իրանում նախկինում ծավալված իրադարձություններից առաջ է ստեղծվել և գործում է ամենօրյա ռեժիմով, ոչ թե մեկ շաբաթ է, ինչ գործում է, այլ ամիսներով»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը պնդում է, որ Հայաստանը ինստիտուցիոնալ երկիր է, և պետական բոլոր ինստիտուտներն իրենց գործն են անում։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: