00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
26 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին սահմանվեց ԱԱԾ–ն. օրենքն ընդունվեց

© Photo : official site of the National Security Service of RAЗдание Службы национальной безопасности
Здание Службы национальной безопасности - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2026
Բաժանորդագրվել
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց ընտանիքները նույնպես կստանան նույն աջակցությունը, ինչ պատերազմում անհետ կորածները։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը 88 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը։
Ըստ նոր փոփոխությունների` Հայաստանում անհետ կորած անձ կհամարվի զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող անձը, այդ թվում` կամավորական անձը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում կամ զինադադարի, կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում։
Բացի այդ, անհետ կորած անձի հետախուզումը դադարեցվում է, երբ նրա գտնվելու կամ հուղարկավորության վայրը, կամ նրա մարմնի մասունքների գտնվելու վայրը պարզելուց հետո 3 օրվա ընթացքում այդ մասին անհապաղ նշվում է համապատասխան նորաստեղծ ռեեստրում։
Անհետ կորած անձի` դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու, սակայն նրա մարմինը չհայտնաբերված լինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում։ Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին է սահմանվում ԱԱԾ–ն։ Ծառայությունը կիրականացնի անհետ կորած անձանց հետ կապված աշխատանքների համակարգում, տեղեկատվության ստացում, հավաքագրում, հետախուզում, ընտանիքի անդամների հետ հաղորդակցություն։
Օրենքով նաև սահմանվում է, որ ընտանիքի անդամներից մեկի երկարատև հիվանդության կամ մահվան դեպքում տարին մեկ անգամ պետությունը նրանց կարող է վճարել միանվագ դրամական օգնություն։ Եթե անհետ կորածի ընտանիքը չունի բնակարան կամ ապրում է 4–րդ կարգի վթարային շենքում, ապա պետությունը կարող է նրանց սեփականության իրավունքով հատկացնել բնակարան կամ ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ։
Անհետ կորածի ընտանիքի անդամները հարկային, կրթական մի շարք այլ արտոնություններից կօգտվեն, կստանան նաև հավելյալ ֆինանսական այլ աջակցություն։
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց ընտանիքները նույնպես կստանան նույն աջակցությունը, ինչ պատերազմում անհետ կորածները։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։
Լրահոս
0