https://arm.sputniknews.ru/20260303/trichqner-chkan-eghatsn-el-tank-e-inch-e-spasvum-ameum-gtnvvogh-hh-qaghaqacinerin-99429605.html
Թռիչքներ չկան, եղածն էլ թանկ է. ինչ է սպասվում ԱՄԷ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին
Թռիչքներ չկան, եղածն էլ թանկ է. ինչ է սպասվում ԱՄԷ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին
Sputnik Արմենիա
Այս պահին ամենամոտ իրականացվող չվերթը Օմանի մայրաքաղաք Մասկատից է, արժեքը սկսվում է 1049 եվրոյից։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T19:24+0400
2026-03-03T19:24+0400
2026-03-03T19:30+0400
աբու դաբի
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
հայաստան
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/1863/31/18633165_0:0:3072:1728_1920x0_80_0_0_06ee678dd6f94d1c3586cc976d769e97.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը իր հաշվին չի կազմակերպել ՀՀ քաղաքացիների տարհանում Արաբական Միացյալ Էմիրություններից։ Մարդիկ կա՛մ ստիպված մնում են Էմիրություններում, կամ հետ են գալիս այլընտրանքային չվերթերով, որոնց գները, մեղմ ասած, բոլորին չէ, որ հասանելի են։Ավելի վաղ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել էին Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։Թե ընդհանուր քանի ՀՀ քաղաքացի կա այս պահին ԱՄԷ–ում կամ առհասարակ հրթիռակոծման ենթարկված արաբական մյուս երկրներում՝ մեզ չհաջողվեց ճշտել։ Sputnik Արմենիան երկու օր է զանգահարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որտեղ ասում են , որ տվյալներ դեռ չունեն։ Պաշտոնական հայտարարությամբ հանդես չի գալիս նաև ԱԳՆ–ն։Spurtnik Արմենիան կապ հաստատեց այս պահին Դուբայում գտնվող ՀՀ քաղաքացիներից մեկի հետ։ Նա Դուբայի նավահանգստում էր, երկու օր առաջ նավը պետք է մեկներ շրջագայության, բայց այն մնացել է նավահանգստում, հայտարարվել է` անվտանգության նկատառումներով։Համացանցում ՀՀ քաղաքացիները տարբեր տուրիստական խմբերում տարբերակներ են փնտրում Հայաստան վերադառնալու համար։ Գրում են նաև ԱԳՆ–ի անտարբերության մասին։ Միակ բանը, որ առաջարկել են ՀՀ քաղաքացիներին, ԱՄԷ-ից անվճար Մասկատ տեղափոխելն է, որտեղից էլ նրանք պետք է Երևան գան սեփական միջոցներով գնված ավիատոմսով։Դուբայից և Աբու Դաբիից որոշ թռիչքներ այսօր իրականացվել են, բայց ոչ դեպի Երևան։ Թե երբ կվերակնագնվեն Երևան թռիչքները` ոչ ոք դեռ չգիտի։Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ–ից հայտնել էին, որ քննարկումներ են իրականացնում ավիաընկերությունների հետ (FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հնարավոր թռիչքների իրականացման և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով: Մարտի 2-ի երեկոյան FlyOne Armenia ավիաընկերությունը տեղեկացրեց, որ հատուկ չվերթ է իրականացնելու Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան՝ ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար։ Ընկերության բջջային հավելվածում Մասկատ-Երևան չվերթ (թռիչքը նախատեսված է այսօր 19։40–ին) ավիատոմսի արժեքը 1049 եվրոյից է սկսվում։ Բացի այս հայտարարված թռիչքից, այսօր առավոտյան մեկ կոմերցիոն չվերթ է իրականացվել Օմանից Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ի տեղեկություններով՝ Երևան է ժամանել 15 ՀՀ քաղաքացի։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
աբու դաբի
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Մարիաննա Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49480810_0:0:1170:1170_100x100_80_0_0_bf2b3f54ef1b085bf30db1b17d17e062.jpg
Մարիաննա Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49480810_0:0:1170:1170_100x100_80_0_0_bf2b3f54ef1b085bf30db1b17d17e062.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1863/31/18633165_217:0:2948:2048_1920x0_80_0_0_d8b2f175bf4f58d2b916fb451495e528.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49480810_0:0:1170:1170_100x100_80_0_0_bf2b3f54ef1b085bf30db1b17d17e062.jpg
աբու դաբի, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, հայաստան, հեղինակներ
աբու դաբի, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, հայաստան, հեղինակներ
Թռիչքներ չկան, եղածն էլ թանկ է. ինչ է սպասվում ԱՄԷ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին
19:24 03.03.2026 (Թարմացված է: 19:30 03.03.2026) Այս պահին ամենամոտ իրականացվող չվերթը Օմանի մայրաքաղաք Մասկատից է, արժեքը սկսվում է 1049 եվրոյից։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը իր հաշվին չի կազմակերպել ՀՀ քաղաքացիների տարհանում Արաբական Միացյալ Էմիրություններից։ Մարդիկ կա՛մ ստիպված մնում են Էմիրություններում, կամ հետ են գալիս այլընտրանքային չվերթերով, որոնց գները, մեղմ ասած, բոլորին չէ, որ հասանելի են։
Ավելի վաղ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել էին Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Թե ընդհանուր քանի ՀՀ քաղաքացի կա այս պահին ԱՄԷ–ում կամ առհասարակ հրթիռակոծման ենթարկված արաբական մյուս երկրներում՝ մեզ չհաջողվեց ճշտել։
Sputnik Արմենիան երկու օր է զանգահարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որտեղ ասում են , որ տվյալներ դեռ չունեն։ Պաշտոնական հայտարարությամբ հանդես չի գալիս նաև ԱԳՆ–ն։
Spurtnik Արմենիան կապ հաստատեց այս պահին Դուբայում գտնվող ՀՀ քաղաքացիներից մեկի հետ։ Նա Դուբայի նավահանգստում էր, երկու օր առաջ նավը պետք է մեկներ շրջագայության, բայց այն մնացել է նավահանգստում, հայտարարվել է` անվտանգության նկատառումներով։
«Նավում մարդիկ մի փոքր վախեցած են, շատերը ուզում են վերադառնալ, բայց չգիտեն, թե ինչպես։ Դիմել ենք ԱԳՆ, լրացրել ենք համապատասխան փաստաթուղթը, բայց արձագանք դեռ չկա»,– մեզ հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացին, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի։
Համացանցում ՀՀ քաղաքացիները տարբեր տուրիստական խմբերում տարբերակներ են փնտրում Հայաստան վերադառնալու համար։ Գրում են նաև ԱԳՆ–ի անտարբերության մասին։ Միակ բանը, որ առաջարկել են ՀՀ քաղաքացիներին, ԱՄԷ-ից անվճար Մասկատ տեղափոխելն է, որտեղից էլ նրանք պետք է Երևան գան սեփական միջոցներով գնված ավիատոմսով։
Դուբայից և Աբու Դաբիից որոշ թռիչքներ այսօր իրականացվել են, բայց ոչ դեպի Երևան։ Թե երբ կվերակնագնվեն Երևան թռիչքները` ոչ ոք դեռ չգիտի։
«Պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չկա չվերթերի մասին։ Ինչ վերաբերվում է նավով ճամփորդություններին` որոշ միջազգային ընկերություններ արդեն չեղարկել են մինչև մարտի 8-ը Արաբական ծոցում նախատեսված երթուղիները։ Մնացածի համար պարզապես սպասում ենք, ամեն օր ինչ որ նոր բան են ասում, մենք էլ չգիտենք, թե ինչ է լինելու»,– Sputnik Արմենիային հայտնեցին տուրիստական ընկերություններից մեկից։
Հիշեցնենք՝
ՀՀ ԱԳՆ–ից հայտնել էին, որ քննարկումներ են իրականացնում ավիաընկերությունների հետ (FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հնարավոր թռիչքների իրականացման և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով: Մարտի 2-ի երեկոյան FlyOne Armenia ավիաընկերությունը տեղեկացրեց, որ հատուկ չվերթ է իրականացնելու Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան՝ ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար։ Ընկերության բջջային հավելվածում Մասկատ-Երևան չվերթ (թռիչքը նախատեսված է այսօր 19։40–ին) ավիատոմսի արժեքը 1049 եվրոյից է սկսվում։ Բացի այս հայտարարված թռիչքից, այսօր առավոտյան մեկ կոմերցիոն չվերթ է իրականացվել
Օմանից Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ի տեղեկություններով՝ Երևան է ժամանել 15 ՀՀ քաղաքացի։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: