https://arm.sputniknews.ru/20260303/rusastani-ev-irani-ag-nakhararnery-qnnarkel-en-merdzavvor-arevelqum-steghtsvats-iravitshaky-99435321.html
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Կողմերը նշել են, որ նման գործողությունները խաթարում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և ծանր հետևանքներ ունեն ամբողջ տարածաշրջանի համար։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T21:12+0400
2026-03-03T21:12+0400
2026-03-03T21:14+0400
սերգեյ լավրով
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
ամն
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99042248_0:0:2954:1662_1920x0_80_0_0_0dd3a680fc47c2454e871d03234130c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ զինված ագրեսիայից հետո, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99042248_45:0:2776:2048_1920x0_80_0_0_d69df376dfab58b560f303fddb0fac00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, ամն, իսրայել, պատերազմ
սերգեյ լավրով, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, ամն, իսրայել, պատերազմ
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
21:12 03.03.2026 (Թարմացված է: 21:14 03.03.2026) Կողմերը նշել են, որ նման գործողությունները խաթարում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և ծանր հետևանքներ ունեն ամբողջ տարածաշրջանի համար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ զինված ագրեսիայից հետո, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Քննարկվել են տարածաշրջանի զարգացումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված զինված ագրեսիայի ֆոնին։ Ընդգծվել է, որ նման գործողությունները խաթարում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և ծանր հետևանքներ ունեն ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Այս դիրքորոշումը Ռուսաստանի ներկայացուցիչը ներկայացրել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում», - նշված է նախարարության կայքում։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: