00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
26 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:59
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռմբակոծվող Լիբանանում և Երուսաղեմում հայերը չեն տուժել. ինչ են պատմում տեղի բնակիչները

© REUTERS / Khalil AshawiՌմբակոծվող Բեյրությը
Ռմբակոծվող Բեյրությը - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2026
Բաժանորդագրվել
Ամբողջ Երուսաղեմում լարված իրավիճակ է, Բեյրութը նույնպես ռմբակոծվում է վերջին 24 ժամը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հայկական թաղամասերի ուղղությամբ դեռևս հարձակումներ չեն եղել, Երուսաղեմում էլ՝ հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը, ներկայացնելով այնտեղ հայերի վիճակը ընդգծեց, որ հայկական շրջաններում, բարեբախտաբար, ոչ մի զոհ և վիրավոր չկա։ Ընդգծեց՝ բավականին լարված իրավիճակ է ամբողջ Երուսաղեմում։
«Ուղղակի սարսափելի է, անցած տարվանից շատ ավելի վատ է, ուժեղ են հնչում գնդակոծությունների ձայները, օդային տագնապներ են միանում։ Երուսաղեմում արդեն հայերի 4-րդ սերունդն է, որ այս ամենի միջով անցնում է, բայց ապահով ենք, անվտանգ ենք հիմա։ Հայկական թաղամասում ապաստանելու համար հակահրթիռային բունկերներ չկան, բայց կամարները շատ են, հին քարեր են, ձիգ և հաստ պատեր են»,- ասաց Բալյանը։
Հարցին՝ արդյոք հայկական թաղամասերի մոտ պայթյուններ եղել են, նա ընդգծեց՝ մեկ հրթիռ ընկել է Յաֆֆոյի դարպասի մոտ, որը հին քաղաքից մի քանի 100 մետր հեռավորության վրա է։ Եվս մեկ հրթիռ էլ արևելյան Երուսաղեմում է ընկել, որը 1,2 կմ հեռավորության վրա է հին քաղաքից։
Ըստ Բալյանի, բարեբախտաբար, հենց հին քաղաքը ընդհանրապես չի թիրախավորվում։ Շեշտեց՝ պատրիարքությունը ապահով է, այսինքն՝ հնարավոր է նաև պատրիարքությունում պատսպարվեն հայերը։
Նրա խոսքով՝ կա ակումբ, որտեղ կարող են տարածք տրամադրել բոլոր այն հայերին, որոնք այս օրերին կժամանեն Երուսաղեմ, չնայած դեռևս նման հոսք չի եղել։
Լիբանանահայ, Հայ մարմնամարզական միության կենտրոնական վարչության ատենապետ Միսակ Նաջարյանն էլ ներկայացնելով Լիբանանում հայ համայնքի վիճակը, նշեց, որ սպասում էին, որ Մերձավոր Արևելքում իրադարձություններից Լիբանանը զերծ կմնա։
«Դժբախտաբար վերջին 24 ժամում տեղի ունեցածն իրոք մեծ վտանգ է Լիբանանի համար։ Ռմբակոծություններ նաև Բեյրութի շրջաններում են երեկ գիշեր եղել՝ մեծ ծավալով։ Լիբանանում իրավիճակը հիմա շատ վատ է, կարծես թե որոշում է կայացվել «Հզբոլլահի» հարցը հիմնական լուծելու վերաբերյալ։ Դեռևս անհայտ է, թե այդ քայլը որքանով վնաս կտա լիբանանի ժողովրդին և հենց լիբանանահայությանը»,- ասաց Նաջարյանը։
Նրա խոսքով՝ Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի և Անթիլիասի կաթողիկոսարանի կողքի շրջաններում, որտեղ ամենաշատ հայերն են բնակվում, մինչ այս պահը չեն ռմբակոծվել, սակայն ընդգծեց՝ պատերազմ է, ու չգիտես՝ այդ պատերազմի ընթացքում ինչ կարող է լինել։
Լիբանանի Բեկաայի շրջանը, Անջար քաղաքը և շրջակա գյուղերը, ըստ Նաջարյանի, վտանգի տակ են։ Ընդգծեց՝ հրեական բանակն արդեն սպառնացել է, որ Բեկաայի շրջանը պետք է ռմբակոծեն, բայց Անջարը մի փոքր հեռու է այդ հատվածներից։
Վստահեցրեց՝ հայ համայնքում տուժածներ չկան։
«Մենք մեր հայ համայնքներին պարբերաբար զգուշացնում ենք ու խնդրում, որ վտանգի տակ գտնվող շրջաններ գնալուց զերծ մնան։ Կարծում ենք, որ այդ շրջաններում, որտեղ ռմբակոծություններ են, արդեն մարդ չկա։ Մենք՝ լիբանանահայերս, արդեն 30-35 տարի է պատժված ենք ու, եթե այսպես շարունակվի, ապա մեր համայնքն ավելի կհուսահատվի, քանի որ արդեն հայության ընդամենը կեսն է մնացել»,- նշեց Նաջարյանը։
Նա ընդգծեց, որ Լիբանանում գտնվող հայերին խորհուրդ են տվել երկրից տեղափոխվելու դեպքում անպայման Հայաստան գնալ։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իսրայելը միաժամանակ հարվածներ է հասցնում Լիբանանին՝ իր հավաստմամբ՝ միմիայն «Հզբոլլահի» դեմ պայքարի շրջանակում։ Այսօր հայտնի դարձավ, որ Իսրայելի բանակը մտել է հարավային Լիբանան։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0