https://arm.sputniknews.ru/20260303/rd-pnn-erku-gjugh-e-verahskvoghutjan-tak-vercrel-sumii-ev-zapvorvozhiei-marzerum-99411834.html
Ռուսական զորքը 2 գյուղ է վերահսկողության տակ վերցրել Սումիի և Զապորոժիեի մարզերում. ՌԴ ՊՆ
Ռուսական զորքը 2 գյուղ է վերահսկողության տակ վերցրել Սումիի և Զապորոժիեի մարզերում. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները: 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T14:02+0400
2026-03-03T14:02+0400
2026-03-03T14:25+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
զապորոժիե
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_0:0:3153:1774_1920x0_80_0_0_2f7ab9d55819e95f8bb58af5bccf85eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Բոբիլևկա և Զապորոժիեի մարզի Վեսելյանկա գյուղերը։ Այս մասին հայտնում ՌԴ ՊՆ–ի մամուլի ծառայությունը։Նախարարության տվյալներով՝ գյուղերը գրավել են «Հյուսիս» և «Դնեպր» զորախմբերի ստորաբաժանումները։Բոբիլևկա գյուղը գտնվում է Կլևեն գետի աջ ափին՝ Ռուսաստանի հետ սահմանին։ Հակառակ ափին է Իսկրա գյուղը (Կուրսկի մարզ)։Վեսելյանկա գյուղը գտնվում է Կոնկա գետի ձախ ափին՝ Ռեչնոյե բնակավայրից մոտ 3,5 կմ հեռավորության վրա, որի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին ՌԴ ՊՆ–ն հայտնել էր հունվարի 30-ին։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_064812aa62d55a9e5b1aa0c6589187d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, զապորոժիե, ուկրաինա, ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, զապորոժիե, ուկրաինա, ռուսաստան
Ռուսական զորքը 2 գյուղ է վերահսկողության տակ վերցրել Սումիի և Զապորոժիեի մարզերում. ՌԴ ՊՆ
14:02 03.03.2026 (Թարմացված է: 14:25 03.03.2026) Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Բոբիլևկա և Զապորոժիեի մարզի Վեսելյանկա գյուղերը։ Այս մասին հայտնում ՌԴ ՊՆ–ի մամուլի ծառայությունը։
Նախարարության տվյալներով՝ գյուղերը գրավել են «Հյուսիս» և «Դնեպր» զորախմբերի ստորաբաժանումները։
Բոբիլևկա գյուղը գտնվում է Կլևեն գետի աջ ափին՝ Ռուսաստանի հետ սահմանին։ Հակառակ ափին է Իսկրա գյուղը (Կուրսկի մարզ)։
Վեսելյանկա գյուղը գտնվում է Կոնկա գետի ձախ ափին՝ Ռեչնոյե բնակավայրից մոտ 3,5 կմ հեռավորության վրա, որի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին ՌԴ ՊՆ–ն հայտնել էր հունվարի 30-ին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։