00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
26 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում «Երևան» նվագախմբին Բեյրութից շուտ վերադարձնելու համար

© Social media of Tigran Avinyan«Երևան» նվագախումբը
«Երևան» նվագախումբը - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2026
Բաժանորդագրվել
Տիգրան Ավինյանը հայտնում է, որ ի հեճուկս տարածաշրջանում ստեղծված իրավիճակի` երեխաները Բեյրութում շատ լավ ժամանակ են անցկացնում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախմումբը Հայաստան կվերադառնա ժամկետից էականորեն շուտ՝ պայմանավորված տարածաշրջանում լարված իրավիճակով։ Այս մասին «Ֆեյսբուքում» հրապարակված տեսանյութում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նվագախումբը հանդես էր գալիս Ալ-Բուստան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Մեր նվագախումբը շատ տպավորիչ ելույթներ է ունեցել միջազգային աստղերի հետ համատեղ: Բայց, հաշվի առնելով տարածաշրջանում լարված իրավիճակը, մենք որոշում ենք կայացրել մեր երեխաներին, մեր նվագախումբը վերադարձնել Երևան ժամկետից էականորեն ավելի շուտ: Եվ ինտենսիվ կապի մեջ ենք Լիբանանում մեր դեսպանի և լիաբանանյան ազգային ավիափոխադրողի հետ, որ ավիափոխադրումը կազմակերպենք ժամկետից էականորեն շուտ»,-ասաց Ավինյանը:
Նա վստահեցրեց՝ չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակին, այնուամենայնիվ երեխաները Բեյրութում լավ ժամանակ են անցկացնում։
Քաղաքապետը զրուցել է գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, որը վստահեցրել է, որ երեխաները լավ են, ապահով ու բարձր տրամադրությամբ։ Ավինյանը հորդորեց ծնողներին չանհանգստանալ, քանի որ քաղաքապետարանը ամենժամյա ռեժիմով զբաղվում է այդ հարցով:
Երևանի քաղաքապետը շեշտեց՝ մշակույթի վարչությունը ծնողների հետ ինտենսիվ կապի մեջ է լինելու:
Հիշեցնենք, որ «Երևան» երիտասարդական նվագախումբը ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Այն ՀՀ մայրաքաղաքն արդեն ներկայացնում է միջազգային հեղինակավոր բեմերում։ Նվագախումբը գլխավորում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Այս օրերին նվագախումբը Բեյրութում է՝ մասնակցելու Al Bustan միջազգային երաժշտական փառատոնին։
Լրահոս
0