00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
26 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապոյանը դիմել է իրավապահներին վրացական սահմանը կաշառքով հատելու ահազանգերի հարցով

© Photo : press office of the Ministry of Economy of RAԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2026
Բաժանորդագրվել
Գևորգ Պապոյանի խոսքով` Հայաստան–Վրաստան միջկառավարական նիստում վաղը կքննարկեն նաև հայ տնտեսավորղների համար վրացական սահմանի խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դիմել է իրավապահներին հայ-վրացական սահմանը կաշառքով հատելու վերաբերյալ բողոքների հարցով։
Այսօր ԱԺ–ում հայտարարեց նախարարը` պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։
Դանիելյանը հետաքրքրվել էր, թե դեռ որքա՞ն ժամանակ պետք է հայ տնտեսվարողները` բեռնափոխադրողները, վրացական սահման անցնեն կաշառքով։
«Մարդ չի եղել, որ գա ասի՝ էդպիսի բան է եղել։ Հրապարակային հայտարարություններ են եղել, իմ ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում էլ հարյուրավոր մարդիկ նման բան են գրել։ Դիմել եմ իրավապահներին, նրանք դիմել են այդ մեկնաբանություն արած մարդկանց, բայց չի գտնվել մեկ հոգի, որ գնա ասի` ես հաստատում եմ իմ գրածը։ Չգիտեմ՝ այդ լուրը ճի՞շտ է, թե՞ սխալ, բայց ես գիտեմ, որ ՀՀ–ում չի գտնվել մի հոգի, որ գնա ու հաստատի»,– ասաց Պապոյանը։
Ի պատասխան Դանիելյանն արձագանքեց, որ թե՛ ինքը, թե՛ նախարարը գիտեն, որ իրականում այդ խնդիրը կա։
«Բազմաթիվ տեսանյութեր կան, կոնկրետ անձանց դեմքերն ու անուններն էլ կան, տնտեսվարողներն էլ կան»,– շարունակեց Դանիելյանը։
Ընդդիմադիր պատգամավորն առաջարկեց հանդիպում կազմակերպել այդ տնտեսվարողների հետ։
«Ես այդ մարդկանց ձեռքից բռնած կբերեմ ձեզ մոտ։ Պետք չէ, որ մենք այդ խնդիրները շրջանցենք։ Շատ անգամ մարդիկ հրաժարվում են, քանի որ գիտեն, որ իրենց կարող են ֆիքսել, ու իրենք շատ ավելի լուրջ խնդիրների առաջ կարող են կանգնել։ Այսինքն` պետությունն իր պարտականությունները կատարելու փոխարեն այդ պարտականությունը դնում է խեղճ ու կրակ մարդկանց վրա»,– ասաց Գառնիկ Դանիելյանը։
Նախարարն էլ արձագանքեց ասելով, թե տնտեսվարողները հաճախ են գալիս Էկոնոմիկայի նախարարություն, և այդ հանդիպումների ընթացքում խնդիրները կարգավորում են։ Նրա խոսքով` իրավական հարցերի համար իրենց նախարարություն պետք է չգան, այլ պետք է դիմեն իրավապահներին։ Միևնույն ժամանակ նշեց, որ վաղը Թբիլիսիում կայանալիք Միջկառավարական նիստին բոլոր հարցերը կքննարկվեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ տարբեր արտահանողների ավելի քան 100 բեռնատար, որոնք հիմնականում բեռնված են շինանյութերով, մնացել են Վրաստանի տարածքում։ Փոխադրողներն ավելի վաղ Sputnik Արմենիային ասել էին, որ խնդիրը ծագել է փետրվարի 12-ին. բեռնատարները կանգնեցվել են Կոբի քաղաքի տերմինալում (TIR-պարկ), որը գտնվում է «Վերին Լարս» անցակետի մոտ (Կազբեգ): Վարորդները պնդում էին, որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չեն ունեցել. ձգձգման պատճառների հստակ բացատրություն վրացական կողմն իրենց չի տրամադրել:
Լրահոս
0