https://arm.sputniknews.ru/20260303/orinakan-ashkhatanqi-en-yndunum-hetvo-khabum-iravapashtpany-nvor-khardakhutjan-masin-99410324.html
Օրինական աշխատանքի են ընդունում, հետո՝ խաբում․ իրավապաշտպանը՝ նոր խարդախության մասին
Օրինական աշխատանքի են ընդունում, հետո՝ խաբում․ իրավապաշտպանը՝ նոր խարդախության մասին
Sputnik Արմենիա
Մհեր Կարագյոզյանը հայտարարեց, որ իրենք շարունակելու են հանցագործության մասին հաղորդումներ հավաքագրել և իրազեկել քաղաքացիներին։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T13:36+0400
2026-03-03T13:36+0400
2026-03-03T15:07+0400
հհ քննչական կոմիտե
խարդախություն
բողոքի ակցիա
կիբեռհանցագործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99412373_0:0:1907:1072_1920x0_80_0_0_04d349fd4eb11e64e7e3d3cde303bdfd.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիբեռհանցագործները նոր խարդախություն են իրականացնում՝ օրինական կերպով աշխատանքի են ընդունում, ապա վճարները չեն տալիս։ Այս մասին ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։«Բացառապես օրինական կերպով քաղաքացիներին ընդունում են աշխատանքի։ Հիմնականում հաշվապահներին, տնտեսագետներին կամ ֆինանսական գիտելիքներ ունեցող անձանց են ընտրում։ Աշխատանքները կատարելու համար պահանջում են նաև տնտեսագետի որակավորում։ Աշխատանքի ընդունված քաղաքացիները պետք է տարբեր հաշվիների միջև փոխանցումներ կատարեն, ու ստացվում է, որ հանցագործության զոհ են դառնում։ Նրանց նաև բերման են ենթարկում, քանի որ այդ գումարները հանցավոր կերպով ձեռք բերված են եղել»,- ասաց Կարագյոզյանը։Ֆինանսական խարդախության զոհ դարձած քաղաքացիներից մեկը՝ Ալեքսան, նշեց, որ ինքը դասընթացների է մասնակցել, ինչից հետո մի կարճ ժամանակահատված աշխատել է, ապա երբ գումարը պետք է հաշվից կանխիկացվեր, իրեն սկսել են առաջարկել, որպեսզի տարբեր տեղեր գումարներ փոխանցի։ Այդ գործարքներն արել է, դրանից հետո միայն հասկացել, որ խարդախության զոհ է դարձել։«Սոցցանցերից տեղեկացել եմ այդ դասընթացների մասին։ Հարթակը կոչվում է Global multi bank: Ինձ ասել էին, որ դասընթացներ կանցնեմ, կսովորեցնեն հմտություններ, ինչից հետո ես կկարողանամ աշխատել բորսայի հետ։ Ցույց էր տալիս, որ բավականին գումար էր հավաքվել իմ հարթակում, բայց հետո, երբ պետք է կանխիկացնեի, սկսեցին տարբեր ծառայությունների համար վճարներ ուզել։ Այդ գումարներն էլ իբր ներդրումներ պետք է լինեին։ 2024 թվականին եմ հայտնել հանցագործության մասին, մինչ օրս գործը տեղից չի շարժվել։ Նախորդ քննիչը զանգել և ասել էր, որ ինքը տեղափոխվում է, դրանից հետո ես տեղյակ չեմ, թե ով է իմ գործով քննիչը։ Էական չէ, թե որքան եմ կորցրել, բայց մեծ գումարի մասին է խոսքը»,- նշեց տուժած քաղաքացին։Ըստ Ալեքսայի՝ այդ ողջ գործընթացը՝ բորսայում ներդրումներ անելը, տևել է մոտ 1-2 ամիս։Ընդգծեց՝ տարբեր հեռախոսահամարներից զանգում են ու կրկին փորձում ներգրավել այդ ամենում, սակայն ինքը չի պատասխանում։Մհեր Կարագյոզյանը հայտարարեց, որ իրենք շարունակելու են հանցագործության մասին հաղորդումներ հավաքագրել և իրազեկել քաղաքացիներին։Վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։Քաղաքացիների դժգոհ են նաև քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։ Ի դեպ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ մինչև քրեական գործերի դատաքննության ավարտը և որոշման հրապարակումը սառեցվելու են բոլոր վարկային պարտավորությունները և տույժերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99412373_236:0:1665:1072_1920x0_80_0_0_c65846c546c217fddc5962a39219c75d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, խարդախություն, բողոքի ակցիա, կիբեռհանցագործություն
հհ քննչական կոմիտե, խարդախություն, բողոքի ակցիա, կիբեռհանցագործություն
Օրինական աշխատանքի են ընդունում, հետո՝ խաբում․ իրավապաշտպանը՝ նոր խարդախության մասին
13:36 03.03.2026 (Թարմացված է: 15:07 03.03.2026) Մհեր Կարագյոզյանը հայտարարեց, որ իրենք շարունակելու են հանցագործության մասին հաղորդումներ հավաքագրել և իրազեկել քաղաքացիներին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիբեռհանցագործները նոր խարդախություն են իրականացնում՝ օրինական կերպով աշխատանքի են ընդունում, ապա վճարները չեն տալիս։ Այս մասին ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։
«Բացառապես օրինական կերպով քաղաքացիներին ընդունում են աշխատանքի։ Հիմնականում հաշվապահներին, տնտեսագետներին կամ ֆինանսական գիտելիքներ ունեցող անձանց են ընտրում։ Աշխատանքները կատարելու համար պահանջում են նաև տնտեսագետի որակավորում։ Աշխատանքի ընդունված քաղաքացիները պետք է տարբեր հաշվիների միջև փոխանցումներ կատարեն, ու ստացվում է, որ հանցագործության զոհ են դառնում։ Նրանց նաև բերման են ենթարկում, քանի որ այդ գումարները հանցավոր կերպով ձեռք բերված են եղել»,- ասաց Կարագյոզյանը։
Ֆինանսական խարդախության զոհ դարձած քաղաքացիներից մեկը՝ Ալեքսան, նշեց, որ ինքը դասընթացների է մասնակցել, ինչից հետո մի կարճ ժամանակահատված աշխատել է, ապա երբ գումարը պետք է հաշվից կանխիկացվեր, իրեն սկսել են առաջարկել, որպեսզի տարբեր տեղեր գումարներ փոխանցի։ Այդ գործարքներն արել է, դրանից հետո միայն հասկացել, որ խարդախության զոհ է դարձել։
«Սոցցանցերից տեղեկացել եմ այդ դասընթացների մասին։ Հարթակը կոչվում է Global multi bank: Ինձ ասել էին, որ դասընթացներ կանցնեմ, կսովորեցնեն հմտություններ, ինչից հետո ես կկարողանամ աշխատել բորսայի հետ։ Ցույց էր տալիս, որ բավականին գումար էր հավաքվել իմ հարթակում, բայց հետո, երբ պետք է կանխիկացնեի, սկսեցին տարբեր ծառայությունների համար վճարներ ուզել։ Այդ գումարներն էլ իբր ներդրումներ պետք է լինեին։ 2024 թվականին եմ հայտնել հանցագործության մասին, մինչ օրս գործը տեղից չի շարժվել։ Նախորդ քննիչը զանգել և ասել էր, որ ինքը տեղափոխվում է, դրանից հետո ես տեղյակ չեմ, թե ով է իմ գործով քննիչը։ Էական չէ, թե որքան եմ կորցրել, բայց մեծ գումարի մասին է խոսքը»,- նշեց տուժած քաղաքացին։
Ըստ Ալեքսայի՝ այդ ողջ գործընթացը՝ բորսայում ներդրումներ անելը, տևել է մոտ 1-2 ամիս։
Ընդգծեց՝ տարբեր հեռախոսահամարներից զանգում են ու կրկին փորձում ներգրավել այդ ամենում, սակայն ինքը չի պատասխանում։
Մհեր Կարագյոզյանը հայտարարեց, որ իրենք շարունակելու են հանցագործության մասին հաղորդումներ հավաքագրել և իրազեկել քաղաքացիներին։
Հիշեցնենք` զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության, նաև տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։
Վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։
Քաղաքացիների դժգոհ են նաև քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։ Ի դեպ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ մինչև քրեական գործերի դատաքննության ավարտը և որոշման հրապարակումը սառեցվելու են բոլոր վարկային պարտավորությունները և տույժերը։