https://arm.sputniknews.ru/20260303/nikvol-pashinjany-2-or-vrastanum-klini-99396555.html
Նիկոլ Փաշինյանը 2 օր Վրաստանում կլինի
Նիկոլ Փաշինյանը 2 օր Վրաստանում կլինի
Sputnik Արմենիա
Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագիտական հանդիպմանը մասնակցելու համար ՀՀ-ից մեծ պատվիրակություն է... 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T11:47+0400
2026-03-03T11:47+0400
2026-03-03T11:47+0400
նիկոլ փաշինյան
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94921148_0:122:1500:966_1920x0_80_0_0_b7d56f072c033e7f6170857238e5e4b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 օրով աշխատանքային այցով կլինի Վրաստանում ։Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի է ունենալու 2 երկրի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագիտական հանդիպումը։Նշենք, որ մինչ Փաշինյանի մեկնելը մարտի 2-4-ը Թբիլիսի ՀՀ-ից պատվիրակություն է գործուղվել։ Պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար Սասուն Հովհաննիսյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանն ու մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։Պատվիրակության անդամները վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94921148_0:0:1333:1000_1920x0_80_0_0_7828ef4abdd9393879d884d9ddea1f5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն
նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն
Նիկոլ Փաշինյանը 2 օր Վրաստանում կլինի
Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագիտական հանդիպմանը մասնակցելու համար ՀՀ-ից մեծ պատվիրակություն է գործուղվել Թբիլիսի։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 օրով աշխատանքային այցով կլինի Վրաստանում ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի է ունենալու 2 երկրի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագիտական հանդիպումը։
Հանդիպումից հետո վարչապետերը լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություններ կանեն։
Նշենք, որ մինչ Փաշինյանի մեկնելը մարտի 2-4-ը Թբիլիսի ՀՀ-ից պատվիրակություն է գործուղվել։
Պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար Սասուն Հովհաննիսյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանն ու մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Պատվիրակության անդամները վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: