https://arm.sputniknews.ru/20260303/mvovses-hakvobjanic-ev-armen-harutjunjanic-shurj-45-mlrd-brnagandzman-gvortsy-kartshvel-e-99437500.html
Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը կարճվել է
Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը կարճվել է
Sputnik Արմենիա
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը վարույթ է ընդունվել։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T22:46+0400
2026-03-03T22:46+0400
2026-03-03T22:47+0400
մովսես հակոբյան
արմեն հարությունյան
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25420414_0:82:1600:982_1920x0_80_0_0_3b2bd889beb65b6ce5c81b4d4b25edc7.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գեներալներ Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից որպես գույքային վնաս 4 մլրդ 370 մլն 985,000 դրամի բռնագանձման գործը ՀՀ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը կարճել է։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։Այսպիսով, ըստ լրատվամիջոցի` դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել է պատասխանող կողմի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին։ Այս հայցադիմումով շուրջ 4,5 մլրդ դրամի չափով արգելանք էր դրվել Հակոբյանի և Հարությունյանի գույքերի վրա։Ի դեպ, քրեական գործը, որով փոխհատուցման հարց է բարձրացվել, ևս մուտքագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այն վերաբերում է պաշտոնեական անփութությանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։Պաշտպանության կողմը պնդել է, որ քրեական գործով արդեն իսկ անցել են վաղեմության ժամկետները, իսկ գեներալները մեղադրանքը չեն ընդունում։ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը՝ դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, փետրվարի 19–ին բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25420414_180:0:1600:1065_1920x0_80_0_0_5b5a84ffe7e9b491203b338b58b27015.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մովսես հակոբյան, արմեն հարությունյան, քրեական գործ
մովսես հակոբյան, արմեն հարությունյան, քրեական գործ
Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը կարճվել է
22:46 03.03.2026 (Թարմացված է: 22:47 03.03.2026) ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը վարույթ է ընդունվել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գեներալներ Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից որպես գույքային վնաս 4 մլրդ 370 մլն 985,000 դրամի բռնագանձման գործը ՀՀ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը կարճել է։ Տեղեկությունը հայտնում է
«Փաստինֆոն»։ Այսպիսով, ըստ լրատվամիջոցի` դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել է պատասխանող կողմի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին։ Այս հայցադիմումով շուրջ 4,5 մլրդ դրամի չափով արգելանք էր դրվել Հակոբյանի և Հարությունյանի գույքերի վրա։
Կայքը հիշեցրել է, որ ՀՀ դատախազությունը ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանից ու ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ–մայոր Արմեն Հարությունյանից պահանջում էր շուրջ 4,5 մլրդ դրամ բռնագանձել՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։ Հայցադիմումը ՀՀ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան մուտքագրվել է 2025 թ. մարտի 17–ին և նույն օրը մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։
Ի դեպ, քրեական գործը, որով փոխհատուցման հարց է բարձրացվել, ևս մուտքագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այն վերաբերում է պաշտոնեական անփութությանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Պաշտպանության կողմը պնդել է, որ քրեական գործով արդեն իսկ անցել են վաղեմության ժամկետները, իսկ գեներալները մեղադրանքը չեն ընդունում։
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը՝ դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, փետրվարի 19–ին բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել։