https://arm.sputniknews.ru/20260303/iraqy-dadarecrel-e-ardjunahanumy-ashkharhi-2-rd-khvoshvoragujn-navtahanqum-99428641.html
Իրաքը դադարեցրել է արդյունահանումը աշխարհի 2-րդ խոշորագույն նավթահանքում
Իրաքը դադարեցրել է արդյունահանումը աշխարհի 2-րդ խոշորագույն նավթահանքում
Sputnik Արմենիա
Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ֆոնին Հորմուզի նեղուցով մատակարարումների կտրուկ կրճատման պատճառով: 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T19:07+0400
2026-03-03T19:07+0400
2026-03-03T19:08+0400
հորմուզի նեղուց
նավթ
իրաք
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491023_0:69:800:519_1920x0_80_0_0_365b310655723c302b67380ce6689857.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Իրաքը կասեցրել է նավթի արդյունահանումը Ռումեյլա հանքավայրում, որը խոշորագույնն է երկրում և խոշորագույններից մեկը՝ աշխարհում: Այս մասին հայտնում է Իրաքյան Քուրդիստանում տեղակայված Shafaq News գործակալությունը:Որոշումն ընդունվել է նավթի արտահանման հետ կապված բարդությունների, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցով մատակարարումների կտրուկ կրճատման պատճառով:Ինչպես նշում է Oil Price պարբերականը, Ասիայի նավթավերամշակման գործարանները, որպես կանոն, հումքի մոտ երկու շաբաթվա պաշարներ են ունենում: Եթե Հորմուզի նեղուցի շրջափակումը երեք շաբաթից ավելի տևի, ձեռնարկությունները ստիպված կլինեն կրճատել վերամշակման ծավալները, հատկապես այլընտրանքային մատակարարումների բացակայության դեպքում:Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
հորմուզի նեղուց
իրաք
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491023_0:0:800:601_1920x0_80_0_0_653df043b7a97ab7fad621142c006264.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հորմուզի նեղուց, նավթ, իրաք, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
հորմուզի նեղուց, նավթ, իրաք, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
Իրաքը դադարեցրել է արդյունահանումը աշխարհի 2-րդ խոշորագույն նավթահանքում
19:07 03.03.2026 (Թարմացված է: 19:08 03.03.2026) Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ֆոնին Հորմուզի նեղուցով մատակարարումների կտրուկ կրճատման պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Իրաքը կասեցրել է նավթի արդյունահանումը Ռումեյլա հանքավայրում, որը խոշորագույնն է երկրում և խոշորագույններից մեկը՝ աշխարհում: Այս մասին հայտնում է Իրաքյան Քուրդիստանում տեղակայված Shafaq News գործակալությունը:
Որոշումն ընդունվել է նավթի արտահանման հետ կապված բարդությունների, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցով մատակարարումների կտրուկ կրճատման պատճառով:
Տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար Բասրայից դեպի արևմուտք գտնվող Ալ-Զուբեյր շրջանում Իրաքի բանակի ստորաբաժանումներ են տեղակայվել՝ զրահատեխնիկայով, նրանք հսկողության տակ են վերցրել նավթային օբյեկտները:
Ինչպես նշում է Oil Price պարբերականը, Ասիայի նավթավերամշակման գործարանները, որպես կանոն, հումքի մոտ երկու շաբաթվա պաշարներ են ունենում: Եթե Հորմուզի նեղուցի շրջափակումը երեք շաբաթից ավելի տևի, ձեռնարկությունները ստիպված կլինեն կրճատել վերամշակման ծավալները, հատկապես այլընտրանքային մատակարարումների բացակայության դեպքում:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: