00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը միջուկային զենք չուներ. Գրոսի

© Sputnik / Алексей НикольскийՌաֆայել Գրոսի
Ռաֆայել Գրոսի - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2026
Բաժանորդագրվել
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը տագնապալի գործոնների համադրություն էր։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իրանը միջուկային զենք չուներ։ Այս մասին BBC News-ի եթերում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Իրանը միջուկային զենք չունի։Դա միանգամայն պարզ է: Մենք այդ մասին հայտարարել ենք և արձանագրել մեր զեկույցներում»,- ընդգծել է նա։
Գործակալության ղեկավարի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը տագնապալի գործոնների համադրություն էր: Մասնավորապես, խոսքը մոտ 440 կգ ուրանի կուտակման մասին է, որը հարստացված է մինչև 60 տոկոս, ինչը մոտ է ռազմական նպատակների համար պիտանի մակարդակին:
Բացի այդ, ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները մուտք չեն ունեցել ստուգման ենթակա մի շարք օբյեկտներ, իսկ որոշ տեղերում հայտնաբերվել են հարստացված ուրանի հետքեր, որտեղ դրա ներկայությունը չէր սպասվում:
Գրոսին նշելէ, որ այդ հանգամանքները հիմնավոր մտահոգություն են առաջացրել։ Սակայն, նրա խոսքով, դրանից չի կարելի եզրակացնել, որ երկիրը միջուկային ռազմական ներուժ ունի։
«Կարելի է խոսել այդ ուղղությամբ շարժման մասին, բայց նման առաջընթացի արագությունը գնահատման հարց է», - հավելել է նա:
Նա նաև ընդգծել է, որ միջազգային հանրության մտահոգությունը պահպանվում է։ «Կա հիմնավորված տագնապ՝ միջազգային հանրությունում և գործակալությունում, որը ես ղեկավարում եմ։ Սակայնկարևորէ հենվել փաստերի վրա և դրանք տարանջատել քաղաքական գնահատականներից»,- եզրափակել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։
Հիշեցնենք` չնայած փետրվարի վերջին օրերին Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0