00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
26 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը հարվածել է Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան օբյեկտներին

Բաժանորդագրվել
Ավելի վաղ Պետդեպը ամերիկացիներին կոչ էր արել անհապաղ լքել Մերձավոր Արևելքի 14 երկրները։
ԱՄՆ պաշտպանության նախարարության երկու աշխատակից է տուժել Բահրեյնում անօդաչուի հարձակման ժամանակ։ ԱՄՆ Պետդեպին հղում անելով The Washington Post-ը գրում է, որ անօդաչուն հարվածել է հյուրանոցին, որտեղ գտնվում էին նախարարության աշխատակիցները։
Իրանի պետական ​​հեռուստատեսությունը միաժամանակ հայտնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) գրոհել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ավիաբազան։
Իրանում իշխանափոխության փորձը ձախողվեց. փորձագետ
Ընդ որում, անօդաչուի պայթյունից հետո հրդեհ է բռնկվել Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատանը։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է դիվանագիտական ​​​​առաքելության վրա հարձակումը՝ նշելով, որ վնասն աննշան է։ Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա անօդաչուի հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹրամփըNewsNation-ին հայտարարել է. «Շուտով կիմանաք, թե ինչպիսին կլինի պատասխանը»։
Ինչ վերաբերում է ԱՄՆ օբյեկտների կամ ԱՄՆ տարածքի վրա հարձակումներին, Թրամփն ընդգծել է, որ դա պատերազմի մի մասն է։
Մահացել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կինը
«Դա պատերազմի մի մասն է։ Անկախ նրանից՝ մարդկանց դուր է գալիս, թե ոչ, բայց դա այդպես է», – եզրափակել է նա։
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0