https://arm.sputniknews.ru/20260303/irani-mijukajin-objekti-shenqery-vnasvel-en-cnn-n-arbanjakajin-lusankarner-e-hraparakel-99389567.html
Իրանի միջուկային օբյեկտի շենքերը վնասվել են. CNN-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել
Իրանի միջուկային օբյեկտի շենքերը վնասվել են. CNN-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել
Sputnik Արմենիա
Այս պահին Իրանից կամ ՄԱԳԱՏԷ-ից որևէ մեկնաբանություն չկա։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T10:02+0400
2026-03-03T10:02+0400
2026-03-03T10:43+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
ամն
ավիահարված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1a/27325418_0:46:1601:946_1920x0_80_0_0_f6c1643250dbcdb2b999563413fa7f8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի մի քանի շենքեր վնասվել են ամերիկա-իսրայելական հարձակումներից հետո։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Vantor ընկերության արբանյակային լուսանկարներին։Նշվում է, որ այդ կառույցները կարող էին ծառայել որպես աշխատողների և տրանսպորտային միջոցների մուտքի կետեր դեպի օբյեկտի ստորգետնյա կառույցներ։ Այս պահին Իրանից կամ ՄԱԳԱՏԷ-ից որևէ մեկնաբանություն չկա։Մարտի 2–ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ գործակալությունը չի տեսնում Իրանի որևէ միջուկային օբյեկտի, այդ թվում՝ Բուշերի ԱԷԿ–ի վնասման կամ հարձակման որևէ նշան։Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1a/27325418_139:0:1460:991_1920x0_80_0_0_3c9b43fae63d5cdd0b90cddc47a2014c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր, ամն, ավիահարված
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր, ամն, ավիահարված
Իրանի միջուկային օբյեկտի շենքերը վնասվել են. CNN-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել
10:02 03.03.2026 (Թարմացված է: 10:43 03.03.2026) Այս պահին Իրանից կամ ՄԱԳԱՏԷ-ից որևէ մեկնաբանություն չկա։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի մի քանի շենքեր վնասվել են ամերիկա-իսրայելական հարձակումներից հետո։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Vantor ընկերության արբանյակային լուսանկարներին։
Նշվում է, որ այդ կառույցները կարող էին ծառայել որպես աշխատողների և տրանսպորտային միջոցների մուտքի կետեր դեպի օբյեկտի ստորգետնյա կառույցներ։ Այս պահին Իրանից կամ ՄԱԳԱՏԷ-ից որևէ մեկնաբանություն չկա։
Մարտի 2–ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ գործակալությունը չի տեսնում Իրանի որևէ միջուկային օբյեկտի, այդ թվում՝ Բուշերի ԱԷԿ–ի վնասման կամ հարձակման որևէ նշան։
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: