https://arm.sputniknews.ru/20260303/iranahajerin-ajakcelu-hamar-steghtsvum-en-shtabner-iranaget-99418106.html
Իրանահայերին աջակցելու համար ստեղծվում են շտաբներ․ իրանագետ
Իրանահայերին աջակցելու համար ստեղծվում են շտաբներ․ իրանագետ
Sputnik Արմենիա
Դավուդյանի խոսքով՝ երկրում շատերը փոփոխություններ ու սահուն սերնդափոխություն են ուզում։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T15:32+0400
2026-03-03T15:32+0400
2026-03-03T15:32+0400
այաթոլլա ալի խամենեի
իրանի իսլամական հանրապետություն
հայ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1097/90/10979072_0:0:1359:765_1920x0_80_0_0_88ffc166b4e606cd63041aee368fa304.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Ինչպես 12-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա Հայաստանյայց առաքելական եկեղեցու Իրանի թեմի առաջնորդարանում և իրանական խորհրդարանի հայ պատգամավորների գրասենյակներում ստեղծվում են հատուկ շտաբներ՝ իրանահայերին անհրաժեշտ օգնություն կազմակերպելու և այն համակարգելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Տիգրան Դավուդյանը։Հարցին՝ կարո՞ղ է գերագույն հոգևոր առաջնորդի մահը պառակտել երկիրը, իրանագետի պատասխանեց՝ Իրանն անձերից կախված երկիր չէ, քանի որ այն գաղափարախոսության վրա է կառուցված։Թեպետ հոգեբանական ազդեցություն, իհարկե, կա, այսօր էլ մի մասն, օրինակ, ուրախանում է Խամենեինի զոհվելու համար, մյուսները սգում են, բայց այդ ամենի հետևանքով ինստիտուտները չեն փլուզվում։ Միաժամանակ, իրանագետը նշում է, որ երկրում շատերը փոփոխություններ ու սահուն սերնդափոխություն են ուզում։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1097/90/10979072_0:0:1341:1005_1920x0_80_0_0_e81969e86a63ce4eb1a3c49a032657ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, հայ, պատերազմ
այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, հայ, պատերազմ
Իրանահայերին աջակցելու համար ստեղծվում են շտաբներ․ իրանագետ
Դավուդյանի խոսքով՝ երկրում շատերը փոփոխություններ ու սահուն սերնդափոխություն են ուզում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Ինչպես 12-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա Հայաստանյայց առաքելական եկեղեցու Իրանի թեմի առաջնորդարանում և իրանական խորհրդարանի հայ պատգամավորների գրասենյակներում ստեղծվում են հատուկ շտաբներ՝ իրանահայերին անհրաժեշտ օգնություն կազմակերպելու և այն համակարգելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Տիգրան Դավուդյանը։
«Այդ շտաբները տեղեկություններ են փոխանակում Իրանում ռմբակոծություններից տուժած հայերի վերաբերյալ։ Առայժմ որևէ տուժած հայի մասին տեղեկատվություն չկա»,- նշեց Դավուդյանը։
Հարցին՝ կարո՞ղ է գերագույն հոգևոր առաջնորդի մահը պառակտել երկիրը, իրանագետի պատասխանեց՝ Իրանն անձերից կախված երկիր չէ, քանի որ այն գաղափարախոսության վրա է կառուցված։
«Իսլամիստ շիա դավանանքի, գաղափարախոսության վրա հիմնված պետությունը ոչ մի ձևով դեմքերից կախվածություն չունի․․․ Նախագահներ, նախարարներ, հրամանատարներ զոհվում են, արագ-արագ փոխարինում են»,- նշեց Դավուդյանը։
Թեպետ հոգեբանական ազդեցություն, իհարկե, կա, այսօր էլ մի մասն, օրինակ, ուրախանում է Խամենեինի զոհվելու համար, մյուսները սգում են, բայց այդ ամենի հետևանքով ինստիտուտները չեն փլուզվում։ Միաժամանակ, իրանագետը նշում է, որ երկրում շատերը փոփոխություններ ու սահուն սերնդափոխություն են ուզում։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: