https://arm.sputniknews.ru/20260303/inchpes-e-israjely-tehranum-hetevel-khameneiin-financial-times-y-manramasner-e-hajtnel-99389916.html
Ինչպե՞ս է Իսրայելը Թեհրանում հետևել Խամենեիին․ Financial Times-ը մանրամասներ է հայտնել
Ինչպե՞ս է Իսրայելը Թեհրանում հետևել Խամենեիին․ Financial Times-ը մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Իսրայելական հետախուզության աշխատակիցը Financial Times-ին պատմել է, որ իրենք Թեհրանը նույնքան լավ են ճանաչել, ինչպես գիտեն Երուսաղեմը։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T10:14+0400
2026-03-03T10:14+0400
2026-03-03T10:17+0400
իսրայել
այաթոլլա ալի խամենեի
ամն
իրանի իսլամական հանրապետություն
ավիահարված
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/78988646_0:0:1201:676_1920x0_80_0_0_721bba53ae6f35d1f17b51f6eb304bc5.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Իսրայելը հեռավար կերպով հասանելիություն է ստացել Թեհրանում փողոցների լուսացույցերի գրեթե ամբողջ համակարգին, որպեսզի հետևի այաթոլլա Ալի Խամենեիին, նրա թիկնապահներին և Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների տեղաշարժին։ Տեղեկությունը հայտնում է ամերիկյան Financial Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, որոնք քաջատեղյակ են հատուկ գործողության մանրամասներին։Ենթադրվում է, որ իրանական տեսախցիկները պետական վերահսկողության ապարատի մի մասն են, որը թույլ է տալիս նրանց հայտնաբերել և հետևել ռեժիմի հակառակորդներին։ Ստացվել է այնպես, որ Մոսադը կարողացել է դրանք օգտագործել հենց այդ ռեժիմի դեմ։Իսրայելական հետախուզության աշխատակիցը Financial Times-ին պատմել է, որ իրենք Թեհրանը նույնքան լավ են ճանաչել, ինչպես գիտեն Երուսաղեմը։Նշվում է, որ Իսրայելն օգտագործել է իր մշակած արհեստական ինտելեկտի գործիքներն ու ալգորիթմները՝ տեսակավորելու համար հսկայական քանակությամբ տվյալներ, որոնք հավաքել է Իրանի ղեկավարության և նրանց տեղաշարժերի մասին։Նշվում է, որ հենց սա է նրանց թույլ տվել հետևել Խամենեիին մինչև փետրվարի 28–ին «կայացած հանդիպումը»։ Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունն (ԿՀՎ) ուներ նաև իր աղբյուրը, որը տրամադրում էր առանցքային հետախուզական տվյալներ:Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իսրայել
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/78988646_18:0:1086:801_1920x0_80_0_0_93771ad073f8499f70466868f57f7a9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, այաթոլլա ալի խամենեի, ամն, իրանի իսլամական հանրապետություն, ավիահարված, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
իսրայել, այաթոլլա ալի խամենեի, ամն, իրանի իսլամական հանրապետություն, ավիահարված, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
Ինչպե՞ս է Իսրայելը Թեհրանում հետևել Խամենեիին․ Financial Times-ը մանրամասներ է հայտնել
10:14 03.03.2026 (Թարմացված է: 10:17 03.03.2026) Իսրայելական հետախուզության աշխատակիցը Financial Times-ին պատմել է, որ իրենք Թեհրանը նույնքան լավ են ճանաչել, ինչպես գիտեն Երուսաղեմը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Իսրայելը հեռավար կերպով հասանելիություն է ստացել Թեհրանում փողոցների լուսացույցերի գրեթե ամբողջ համակարգին, որպեսզի հետևի այաթոլլա Ալի Խամենեիին, նրա թիկնապահներին և Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների տեղաշարժին։ Տեղեկությունը հայտնում է ամերիկյան Financial Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, որոնք քաջատեղյակ են հատուկ գործողության մանրամասներին։
Ենթադրվում է, որ իրանական տեսախցիկները պետական վերահսկողության ապարատի մի մասն են, որը թույլ է տալիս նրանց հայտնաբերել և հետևել ռեժիմի հակառակորդներին։ Ստացվել է այնպես, որ Մոսադը կարողացել է դրանք օգտագործել հենց այդ ռեժիմի դեմ։
«Իսրայելը Թեհրանի տեսախցիկներին հասանելիություն է ստացել տարիներ առաջ և պարզել, որ հատուկ տեսախցիկներից մեկն էլ այնպես է տեղադրված, որը ցույց է տալիս, թե որտեղ են Խամենեիի անվտանգության անդամները կայանում իրենց մեքենաները։ Տեսախցիկների միջոցով իսրայելական հետախուզությունը տվյալներ է հավաքել անվտանգության աշխատակիցների հասցեների, նրանց աշխատանքային գրաֆիկի և այն մասին, թե ում պետք է հսկեին։ Զուգահեռ իսրայելական կողմը ներթափանցել է իրանական բջջային ցանցեր՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալով երկրի ղեկավարության հաղորդակցությունների և տեղաշարժերի մասին»,- գրում է պարբերականը։
Իսրայելական հետախուզության աշխատակիցը Financial Times-ին պատմել է, որ իրենք Թեհրանը նույնքան լավ են ճանաչել, ինչպես գիտեն Երուսաղեմը։
Նշվում է, որ Իսրայելն օգտագործել է իր մշակած արհեստական ինտելեկտի գործիքներն ու ալգորիթմները՝ տեսակավորելու համար հսկայական քանակությամբ տվյալներ, որոնք հավաքել է Իրանի ղեկավարության և նրանց տեղաշարժերի մասին։
Նշվում է, որ հենց սա է նրանց թույլ տվել հետևել Խամենեիին մինչև փետրվարի 28–ին «կայացած հանդիպումը»։ Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունն (ԿՀՎ) ուներ նաև իր աղբյուրը, որը տրամադրում էր առանցքային հետախուզական տվյալներ:
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: