https://arm.sputniknews.ru/20260303/hradzgutjan-ea-sharzhvvogh-tirakh-mrcadzevum-hajastani-tghamardkanc-timy-dardzav-voske-medalakir-99423871.html
Հրաձգության ԵԱ. շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի տղամարդկանց թիմը դարձավ ոսկե մեդալակիր
Հրաձգության ԵԱ. շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի տղամարդկանց թիմը դարձավ ոսկե մեդալակիր
Sputnik Արմենիա
Շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի կանանց հավաքականը երկրորդն էր։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T17:19+0400
2026-03-03T17:19+0400
2026-03-03T17:30+0400
հրաձգության եվրոպայի առաջնություն
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99423369_0:45:1440:855_1920x0_80_0_0_42bdaf417a9639bfb3cd9921e7757af2.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկում դարձավ ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։Տղամարդկանց թիմը (Հովհաննես Մարգարյան, Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան) դարձավ թիմային պայքարի ոսկե մեդալակիրներ: Կանանց թիմը երկրորդն է (Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան):Շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտասարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Գոհար Հարությունյանը (370 միավոր):Երիտասարդների անհատական պայքարում առաջինը Լիլիթ Մկրտչյանն է (366 միավոր), իսկ երկրորդը` Յանա Հակոբյանը (362 միավոր):Ավելի վաղ շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել էր արծաթե մեդալի, շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում ոսկի մեդալ էր նվաճել ու 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Լիլիթ Մկրտչյանը, շարժվող թիրախ նորմալ վազքի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկի ու արծաթ էին նվաճել Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ԵԱ առաջնության հանդիսավոր բացումը տեղի է ունեցել փետրվարի 27-ին։Մրցումները մեկնարկել են մարտի մեկին և կտևեն մինչև մարտի 5-ը: Հայաստանը 26 մարզիկ է ներկայացնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99423369_78:0:1362:963_1920x0_80_0_0_aa82697356322a80c580e1f296400062.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրաձգության եվրոպայի առաջնություն, սպորտ
հրաձգության եվրոպայի առաջնություն, սպորտ
Հրաձգության ԵԱ. շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի տղամարդկանց թիմը դարձավ ոսկե մեդալակիր
17:19 03.03.2026 (Թարմացված է: 17:30 03.03.2026) Շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի կանանց հավաքականը երկրորդն էր։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկում դարձավ ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Տղամարդկանց թիմը (Հովհաննես Մարգարյան, Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան) դարձավ թիմային պայքարի ոսկե մեդալակիրներ: Կանանց թիմը երկրորդն է (Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան):
Շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտասարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Գոհար Հարությունյանը (370 միավոր):
Երիտասարդների անհատական պայքարում առաջինը Լիլիթ Մկրտչյանն է (366 միավոր), իսկ երկրորդը` Յանա Հակոբյանը (362 միավոր):
Ավելի վաղ շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն
արժանացել էր արծաթե մեդալի, շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում
ոսկի մեդալ էր նվաճել ու 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Լիլիթ Մկրտչյանը, շարժվող թիրախ նորմալ վազքի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկի ու արծաթ էին նվաճել Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ԵԱ առաջնության
հանդիսավոր բացումը տեղի է ունեցել փետրվարի 27-ին։
Մրցումները մեկնարկել են մարտի մեկին և կտևեն մինչև մարտի 5-ը: Հայաստանը 26 մարզիկ է ներկայացնում։