https://arm.sputniknews.ru/20260303/harvats-e-hascvel-irani-geragujn-arajnvord-yntrvogh-pvordzagetneri-khvorhrdi-grasenjakin-99428973.html
Հարված է հասցվել Իրանի գերագույն առաջնորդ ընտրող Փորձագետների խորհրդի գրասենյակին
Հարված է հասցվել Իրանի գերագույն առաջնորդ ընտրող Փորձագետների խորհրդի գրասենյակին
Sputnik Արմենիա
Շենքը Ղոմում էր՝ շիաների համար սրբազան իրանական քաղաքում։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T19:10+0400
2026-03-03T19:10+0400
2026-03-03T19:35+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99430148_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d60ceb9ba4160f4e6294fc9fd5cbbd4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Իրանի Փորձագետների խորհրդի գրասենյակին։ Տեղեկությունը հաղորդում է «Tasnim» գործակալությունը:Իրանի Փորձագետների խորհրդի գրասենյակին, որի գործառույթներից է երկրի գերագույն առաջնորդի ընտրությունը, Իսրայելն ու ԱՄՆ-ն հրթիռային հարձակման են ենթարկվել շիաների համար սրբազան համարվող Ղոմ քաղաքում:Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Հայաստանին չի կարող ձեռնտու լինել Իրանի թուլացումը. ռուսաստանցի քաղաքագետն ասաց` ինչու
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
На видео, как утверждается, руины здания в Куме после атаки Израиля и США.
Sputnik Արմենիա
На видео, как утверждается, руины здания в Куме после атаки Израиля и США.
2026-03-03T19:10+0400
true
PT0M06S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99430148_240:0:1680:1080_1920x0_80_0_0_1f5af771b32970d510441334485eea08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, видео
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, видео
Հարված է հասցվել Իրանի գերագույն առաջնորդ ընտրող Փորձագետների խորհրդի գրասենյակին
19:10 03.03.2026 (Թարմացված է: 19:35 03.03.2026) Շենքը Ղոմում էր՝ շիաների համար սրբազան իրանական քաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Իրանի Փորձագետների խորհրդի գրասենյակին։ Տեղեկությունը հաղորդում է «Tasnim» գործակալությունը:
Իրանի Փորձագետների խորհրդի գրասենյակին, որի գործառույթներից է երկրի գերագույն առաջնորդի ընտրությունը, Իսրայելն ու ԱՄՆ-ն հրթիռային հարձակման են ենթարկվել շիաների համար սրբազան համարվող Ղոմ քաղաքում:
«Ամերիկա-սիոնիստական հանցագործները րոպեներ առաջ Ղոմում հարձակվել են փորձագետների խորհրդի գրասենյակի վրա», - ասվում է գործակալության հրապարակման մեջ:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: