https://arm.sputniknews.ru/20260303/elmira-karapetjany-dardzel-e-hradzgutjan-evrvopaji-pvokhchempivon-99436115.html
Էլմիրա Կարապետյանը դարձել է հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն
Էլմիրա Կարապետյանը դարձել է հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն
Sputnik Արմենիա
Հրաձգության Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է Երևանում փետրվարի 27–ին և կեզրափակվի մարտի 5–ին: 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T21:48+0400
2026-03-03T21:48+0400
2026-03-03T21:49+0400
հրաձգություն
հրաձգության եվրոպայի առաջնություն
էլմիրա կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99434517_0:0:1441:810_1920x0_80_0_0_4984be605fa2dc0500f96674c1362975.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հրաձգության Եվրոպայի առաջնությունում օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հաղթահարելով որակավորման փուլն ու հետո նաև կիսաեզրափակիչը, դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հրաձգության ֆեդերացիա:Նշվում է, որ ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանն ուժերը չափեց Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և զիջեց 12:15 հաշվով:Էլմիրա Կարապետյանը 2–րդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դառնում:Հրաձգության Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է Երևանում փետրվարի 27–ին և կեզրափակվի մարտի 5–ին:Նշենք, որ ավելի վաղ Լիլիթ Մկրտչյանը դարձել էր շարժվող թիրախ մրցաձևի Եվրոպայի չեմպիոն, իսկ փոխչեմպիոն էր դարձել Գոհար Հարությունյանը: Շարժվող թիրախի մրցաձևի խառը զույգերի մրցապայքարում Լիլիթ Մկրտչյանն ու Հայկ Մինասյանը դարձել են առաջնության արծաթե մեդալակիրներ: Բացի այդ, հրաձգության Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկով ոսկե մեդալներ է նվաճել շարժվող թիրախ մրցաձևում: Կանանց հավաքականը գրավել է 3–րդ տեղը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99434517_24:0:1303:959_1920x0_80_0_0_ca2e65008a3f4e887be0d00a9c124643.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրաձգություն, հրաձգության եվրոպայի առաջնություն, էլմիրա կարապետյան
հրաձգություն, հրաձգության եվրոպայի առաջնություն, էլմիրա կարապետյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն
21:48 03.03.2026 (Թարմացված է: 21:49 03.03.2026) Հրաձգության Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է Երևանում փետրվարի 27–ին և կեզրափակվի մարտի 5–ին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հրաձգության Եվրոպայի առաջնությունում օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հաղթահարելով որակավորման փուլն ու հետո նաև կիսաեզրափակիչը, դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Այս մասին
տեղեկացնում է Հայաստանի Հրաձգության ֆեդերացիա:
Նշվում է, որ ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանն ուժերը չափեց Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և զիջեց 12:15 հաշվով:
Էլմիրա Կարապետյանը 2–րդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դառնում:
Հրաձգության Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է Երևանում փետրվարի 27–ին և կեզրափակվի մարտի 5–ին:
Նշենք, որ ավելի վաղ Լիլիթ Մկրտչյանը դարձել էր շարժվող թիրախ մրցաձևի Եվրոպայի չեմպիոն, իսկ փոխչեմպիոն էր դարձել Գոհար Հարությունյանը: Շարժվող թիրախի մրցաձևի խառը զույգերի մրցապայքարում Լիլիթ Մկրտչյանն ու Հայկ Մինասյանը դարձել են առաջնության արծաթե մեդալակիրներ: Բացի այդ, հրաձգության Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկով ոսկե մեդալներ է նվաճել շարժվող թիրախ մրցաձևում: Կանանց հավաքականը գրավել է 3–րդ տեղը: