https://arm.sputniknews.ru/20260303/divanagetnery-ev-tarber-erkrneri-qaghaqacinery-iranic-hajastanvov-en-durs-galis-99414887.html
Դիվանագետները և տարբեր երկրների քաղաքացիները Իրանից Հայաստանով են դուրս գալիս
Դիվանագետները և տարբեր երկրների քաղաքացիները Իրանից Հայաստանով են դուրս գալիս
Sputnik Արմենիա
«Նորդուզ» (Իրան) - «Ագարակ» (Հայաստան) սահմանային անցակետը դարձել է օտարերկրյա քաղաքացիների տարհանման հիմնական ցամաքային երթուղիներից մեկը տարածաշրջանում... 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T14:38+0400
2026-03-03T14:38+0400
2026-03-03T14:39+0400
իրանի իսլամական հանրապետություն
ագարակ
անցակետ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99409995_14:0:1920:1072_1920x0_80_0_0_d5e7adcdf044640b99fe7c15abc9570c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայ-իրանական սահմանով արդեն տարհանվել են Չինաստանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Իրանում աֆրիկյան երկրի դեսպանատան աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է տեղում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։Անցակետի աշխատանքի վերականգնումից հետո սահմանը հատել են Իրանում բնակվող հայեր, Իրանի քաղաքացիներ և օտարերկրացիներ։ Աֆրիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցներից մեկը հաստատել է, որ մեկնելու որոշումը կայացվել է ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն հրաժարվել է մանրամասն մեկնաբանություն տալ։Վրաստանի քաղաքացի Նոդարը (անունը փոխված է) պատմել է, որ աշխատանքային այցով էր գտնվում Թեհրանում։ Նրա խոսքով` հարվածներն անակնկալի են բերել իրեն։«Նման ռմբակոծություն վաղուց չէի տեսել», – նշեց նա։Այդ օրը նա Թեհրան-Թբիլիսի ուղիղ չվերթի տոմս ուներ, սակայն չվերթը չեղարկվել է օդանավակայանի փակվելու պատճառով։Նրա խոսքով՝ Թեհրանից մինչև սահման ճամապարհը երկու հոգու համար արժեցել է 40 դոլար։ Սակայն սահմանից մինչև Երևան հասնելու համար տաքսու վարորդները 210 դոլար (մոտ 80,000 դրամ) պահանջեցին։Տեղում գտնվող տաքսու վարորդները պնդում են, որ սակագները չեն փոխվել։Սահմանային անցակետում իրավիճակը հանգիստ է, երթևեկությունն իրականացվում է սովորական ռեժիմով։
իրանի իսլամական հանրապետություն
ագարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99409995_309:0:1738:1072_1920x0_80_0_0_9c69a07aa57138868dd5d3b9467f7e71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ագարակ, անցակետ, հայաստան
իրանի իսլամական հանրապետություն, ագարակ, անցակետ, հայաստան
Դիվանագետները և տարբեր երկրների քաղաքացիները Իրանից Հայաստանով են դուրս գալիս
14:38 03.03.2026 (Թարմացված է: 14:39 03.03.2026) «Նորդուզ» (Իրան) - «Ագարակ» (Հայաստան) սահմանային անցակետը դարձել է օտարերկրյա քաղաքացիների տարհանման հիմնական ցամաքային երթուղիներից մեկը տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայ-իրանական սահմանով արդեն տարհանվել են Չինաստանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Իրանում աֆրիկյան երկրի դեսպանատան աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է տեղում գտնվող
Sputnik Արմենիայի թղթակիցը։
Անցակետի աշխատանքի վերականգնումից հետո սահմանը հատել են Իրանում բնակվող հայեր, Իրանի քաղաքացիներ և օտարերկրացիներ։ Աֆրիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցներից մեկը հաստատել է, որ մեկնելու որոշումը կայացվել է ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն հրաժարվել է մանրամասն մեկնաբանություն տալ։
Վրաստանի քաղաքացի Նոդարը (անունը փոխված է) պատմել է, որ աշխատանքային այցով էր գտնվում Թեհրանում։ Նրա խոսքով` հարվածներն անակնկալի են բերել իրեն։
«Նման ռմբակոծություն վաղուց չէի տեսել», – նշեց նա։
Այդ օրը նա Թեհրան-Թբիլիսի ուղիղ չվերթի տոմս ուներ, սակայն չվերթը չեղարկվել է օդանավակայանի փակվելու պատճառով։
«Օդանավակայանը փակ է, տոմսը կորավ։ Որոշեցինք ցամաքային ճանապարհով հասնել», – հայտնեց նա։
Նրա խոսքով՝ Թեհրանից մինչև սահման ճամապարհը երկու հոգու համար արժեցել է 40 դոլար։ Սակայն սահմանից մինչև Երևան հասնելու համար տաքսու վարորդները 210 դոլար (մոտ 80,000 դրամ) պահանջեցին։
Տեղում գտնվող տաքսու վարորդները պնդում են, որ սակագները չեն փոխվել։
«Մեկ ուղևորի համար արժե մոտ 20,000 դրամ։ Միայն մեկ ուղևորության համար մինչև 80 լիտր բենզին է գնում, որը թանկացել է։ Ինքներդ հաշվեք՝ թանկ է դա, թե ոչ»,- ասաց վարորդներից մեկը։
Սահմանային անցակետում իրավիճակը հանգիստ է, երթևեկությունն իրականացվում է սովորական ռեժիմով։