https://arm.sputniknews.ru/20260303/ararat-mirzvojany-shnvorhakalutjun-e-hajtnel-omanic-ev-ameic-99424409.html
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանին և ԱՄԷ–ին
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանին և ԱՄԷ–ին
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Օմանի գործընկերոջ հետ։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T17:33+0400
2026-03-03T17:33+0400
2026-03-03T18:14+0400
օման
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/10/78387125_0:0:2100:1182_1920x0_80_0_0_afd4cd73ddc7199a8af0151d844a6aa3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկել է Օմանի Սուլթանության արտգործնախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Մարտի 1-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ Մարտի 3–ին Մասկատ-Երևան թռիչքով արդեն Երևան է վերադարձել 15 ՀՀ քաղաքացի։Կայացած հեռախոսազրույցում կողմերն ընդգծել են խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու, դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը, ինչի համատեքստում բարձր են գնահատվել Օմանի կողմից գործադրված ջանքերը:Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված աշխատանքներին՝ ընդգծելով առկա ներուժի լավագույնս իրացման հարցում Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն բացելու՝ ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման նշանակությունը:
օման
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/10/78387125_233:0:2100:1400_1920x0_80_0_0_b636f74f4bacf3dcf35b3fb2e4d9e1f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օման, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), արարատ միրզոյան
օման, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), արարատ միրզոյան
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանին և ԱՄԷ–ին
17:33 03.03.2026 (Թարմացված է: 18:14 03.03.2026) ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Օմանի գործընկերոջ հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկել է Օմանի Սուլթանության արտգործնախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Այս մասին հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մարտի 1-ին ՀՀ ԱԳՆ-ն
հայտարարություն էր տարածել, որ այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ Մարտի 3–ին Մասկատ-Երևան թռիչքով արդեն
Երևան է վերադարձել 15 ՀՀ քաղաքացի։
Կայացած հեռախոսազրույցում կողմերն ընդգծել են խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու, դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը, ինչի համատեքստում բարձր են գնահատվել Օմանի կողմից գործադրված ջանքերը:
«Միրզոյանը Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար՝ պատրաստակամություն հայտնելով ՀՀ կողմից ևս ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված աշխատանքներին՝ ընդգծելով առկա ներուժի լավագույնս իրացման հարցում Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն բացելու՝ ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման նշանակությունը: