00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփը զգուշացրել է Իրանին Խամենեիի մահվան համար վրեժխնդրությունից զերծ մնալու մասին

© REUTERS / Elizabeth FrantzԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2026
Բաժանորդագրվել
Իրանի ԻՀՊԿ-ը նախկինում հայտարարել էր, որ Իրանի գերագույն առաջնորդին սպանողներն անպատիժ չեն մնա։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանին աննախադեպ ուժի հարված է սպասվում, եթե փորձի պատասխանել հարձակմանը:
Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել էր ԱՄՆ-Իսրայել հարձակման հետևանքով երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին տեղեկությունը: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռահբարը սպանվել է փետրվարի 28-ի առավոտյան իր գրասենյակում: Խամենեիից բացի, զոհվել են նրա ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ դուստրը։ Դրանից հետո ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Իրանի գերագույն առաջնորդի մարդասպաններն անպատիժ չեն մնա։
«Իրանը հենց նոր հայտարարեց, որ իրենք պատրաստվում են շատ ուժեղ հարված հասցնել այսօր, ավելի ուժեղ, քան երբևէ։ Սակայն նրանք չպետք է դա անեն, այլապես մենք նրանց աննախադեպ ուժի հարված կհասցնենք, որը նախկինում չի կիրառվել», – գրել է ԱՄՆ-ի ղեկավարը Truth Social սոցցանցում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0