00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մի ձեռքը չգիտի` մյուսն ինչ է անում». նախկին պաշտոնյան՝ Երևանի կայանատեղիների մասին

© Sputnik / Asatur YesayantsԿարմիր գծեր
Կարմիր գծեր - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2026
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետը կարծում է, որ միայն «կարմիր գծերով» զբաղվելով հնարավոր չէ բեռնաթափել փողոցները. համալիր մոտեցում է պետք։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Կարմիր գծերը 13 անգամ թանկացնելը ոչ միայն չի բեռնաթափել Երևանի փողոցները, այլև հակառակը` նպաստել է խցանումների ավելացմանը, որովհետև համայնքային իշխանությունը տրանսպորտային համակարգի հարցում ոչ համալիր մոտեցում է ցուցաբերում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը:
Ինչպես արդեն հաղորդվել էր, 2025 թվականին Երևանում «կարմիր գծերից» ստացված եկամուտները նվազել են 10,8%-ով և կազմել 1 միլիարդ 801 միլիոն 230 հազար դրամ (2024 թվականին` 2 միլիարդ 18 միլիոն 640 հազար դրամ):
Փորձագետի դիտարկմամբ՝ Երևանի քաղաքապետարանում մի խումբը զբաղվում է հասարակական տրանսպորտի զարգացման հարցերով, մյուսը՝ «կարմիր գծերով», մինչդեռ պետք է սինխրոն աշխատեն։

«Համագործակցության բացակայության պատճառով մի ձեռքը չգիտի՝ մյուսն ինչ է անում: Թեև դրանք մեկ ամբողջություն են կազմում, բայց մի թևը բարձրացնում է գները, մինչդեռ մյուսը չի կարողանում նույնքան արագ տեմպերով ներդրումներ ապահովել հասարակական տրանսպորտում, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,- նշեց փորձագետը:

Ըստ նրա՝ այս հարցերով պետք է զբաղվի պրոֆեսիոնալ թիմ, որի անդամները պետք է աշխատեն սերտ փոխգործակցությամբ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա, թե մյուսն ինչով է զբաղվում, կատարվեն ճշգրիտ հաշվարկներ և կազմվեն շարժակազմի համալրման ու նոր երթուղային ցանցի ձևավորման հստակ ժամանակացույցեր: Միայն դրանից հետո կարելի է մտածել՝ բարձրացնե՞լ «կարմիր գծերի» վճարը, թե՞ ընդհանրապես արգելել կայանումը Երևանի կենտրոնում:
«Թանկացնելուց հետո, բնական է, որ մարդիկ իրենց մեքենաները փորձում են կայանել տարբեր տեղեր՝ խուսափելով կարմիր գծերի վրա կայանելուց։ Տեսեք, թե ինչ է կատարվում Երևանի կենտրոնի բակերում։ Օր օրի արգելափակոցները ավելանում են։ Ինչի՞ համար։ Որովհետև մարդիկ կարմիր գծերից խուսափում են թանկացման պատճառով և փորձում են բակերում կայանել»,– նշեց մասնագետը։
Խոսելով տրանսպորտային խնդիրների համակարգային լուծման մասին` Գալստյանը շեշտեց, որ Երևանի կենտրոնի ավտոկայանատեղիները փողոցների գերբեռնվածության միակ պատճառը չեն: Հետևաբար միայն «կարմիր գծերով» զբաղվելով հնարավոր չէ թեթևացնել փողոցները։
Մեր զրուցակցի կարծիքով՝ խնդրի խորացմանը նպաստել են նաև մայրաքաղաքի փողոցներում օր օրի ավելացող էլեկտրամոբիլները։ Դրանք կարմիր գծերից անվճար օգտվելու արտոնություն ունեն և շատ հաճախ բավական երկար ժամանակով զբաղվեցնում են կայանման տարածքները։ Արդյունքում շարժիչով աշխատող ավտոմեքենայի` անգամ վճարելու պատրաստ կամ արդեն իսկ ամբողջ տարվա համար վճարած վարորդը ազատ տեղ գտնելու հույսով տևական ժամանակ պտտվում է կենտրոնական փողոցներում։
«Միայն 2025 թվականի առաջին եռամսյակում ավելի քան 51 000 մեքենա է ներկրվել Հայաստան։ Իսկ մենք գիտենք, որ դրանց ահռելի քանակը` 70,80%-ը գրեթե միշտ մնում է Երևանի սահմաններում։ Եվ հետևաբար սա հարցի լուծում չէր կարող լինել, միանշանակ խցանումները պետք է շարունակվեն»,– ասաց Գալստյանը։
Ըստ նրա՝ խնդրի լուծման իրական տարբերակը հանրային տրանսպորտի այնպիսի համակարգն է, որի դեպքում վարորդը հաճույքով կթողնի իր անձնական մեքենան ու կօգտվի տրանսպորտից։
«Իսկ հասարակական տրանսպորտը այսօր գիտենք` ինչ վիճակում է; Բարեփոխումները չեն վերջացել, դրանք ընթանում են շատ դանդաղ։ Տրանսպորտի քանակը քիչ է, հնամաշ տրանսպորտային միջոցներ ունենք։ Եվ սա չի նպաստում, որ մարդիկ իրենց ավտոմեքենան չօգտագործեն։ Այսինքն՝ եթե պայմաններ չեն ստեղծվում, խցանումները միանշանակ լինելու են մարդիկ ճար չունեն, պետք է օգտվեն իրենց մեքենաներից»,– ասաց մասնագետը։
Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ «կարմիր գծերով» կայանատեղիները պատշաճ կահավորված չեն, իսկ գների բարձրացումը իրավական առումով բավարար հիմնավորված չէ: Մի քանի դատական որոշում է ընդունվել (այդ թվում՝ վերաքննիչ դատարանի կողմից) վճարների բարձրացման ոչ իրավաչափ լինելու մասին, և շատ քաղաքացիներ, իմանալով այդ մասին, մեքենաները կայանում են առանց տարեկան վճարի և չեն շտապում վճարել տուգանքները, փոխարենը բողոքարկում են դրանք դատարաններում՝ քաղաքապետարանի դեմ նախկինում ընդունված որոշումների հիման վրա:
Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը հասել է 1 միլիոնի: Նախարարի կարծիքով՝ խցանումներն անխուսափելի են, եթե ենթակառուցվածքները բավարար չափով չընդլայնվեն նման հոսքին դիմանալու համար:
Լրահոս
0