https://arm.sputniknews.ru/20260301/irany-ksharunaki-harvatsel-tshnamineri-razmabazanerin-pezeshqiany-dimel-e-azgin-99327539.html
Իրանը կշարունակի հարվածել թշնամիների ռազմաբազաներին. Փեզեշքիանը դիմել է ազգին
Իրանը կշարունակի հարվածել թշնամիների ռազմաբազաներին. Փեզեշքիանը դիմել է ազգին
Sputnik Արմենիա
Իրանի նախագահը հայտնել է, որ իրենք կշարունակեն գնալ գերագույն հոգևոր առաջնորդի ճանապարհով։ 01.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-01T19:32+0400
2026-03-01T19:32+0400
2026-03-01T19:39+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82244289_0:0:1600:901_1920x0_80_0_0_c16a147e8d7457ee06841e07af70fbe3.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կշարունակեն հզոր հարվածներ հասցնել և ոչնչացնել մեր թշնամիների ռազմաբազաները: Այս մասին ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։Նա ընդգծել է, որ իրենք հաստատակամ են Իրանի փառքի, անկախության և արժանապատիվ առաջընթացի ճանապարհը շարունակելու գործում։Ըստ Փեզեշքիանի, Իրանը, ինչպես միշտ, հուսախաբ կանի իր թշնամիներին։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82244289_135:0:1488:1015_1920x0_80_0_0_2521b88faa545e6c73388c73d85aa104.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ
Իրանը կշարունակի հարվածել թշնամիների ռազմաբազաներին. Փեզեշքիանը դիմել է ազգին
19:32 01.03.2026 (Թարմացված է: 19:39 01.03.2026) Իրանի նախագահը հայտնել է, որ իրենք կշարունակեն գնալ գերագույն հոգևոր առաջնորդի ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կշարունակեն հզոր հարվածներ հասցնել և ոչնչացնել մեր թշնամիների ռազմաբազաները: Այս մասին ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք կշարունակենք գնալ մեր գերագույն առաջնորդի հետքերով։ Հեղափոխության առաջնորդի նահատակությունը դարձավ բազմամյա զոհաբերությունների գագաթնակետը: Իսլամական հեղափոխության իմաստուն առաջնորդի նահատակությունը երկար տարիներ կմնա իրանական ժողովրդի հիշողության մեջ։ Հանցագործների ոճիրը և Իրանի սիրելի զավակների նահատակությունը որևէ խաթարում չեն առաջացնում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության վճռականության մեջ՝ իր պարտականություններն ու պատասխանատվությունները կատարելու հարցում»,- ասել է Փեզեշքիանը:
Նա ընդգծել է, որ իրենք հաստատակամ են Իրանի փառքի, անկախության և արժանապատիվ առաջընթացի ճանապարհը շարունակելու գործում։
Ըստ Փեզեշքիանի, Իրանը, ինչպես միշտ, հուսախաբ կանի իր թշնամիներին։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի
գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: