https://arm.sputniknews.ru/20260301/hh-akh-nistum-qnnarkvel-e-iranum-ev-merdzavvor-arevelqum-steghtsvats-iravitshaky-99310870.html
ՀՀ ԱԽ նիստում քննարկվել է Իրանում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
ՀՀ ԱԽ նիստում քննարկվել է Իրանում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին զեկույցով։ 01.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-01T10:11+0400
2026-03-01T10:11+0400
2026-03-01T10:30+0400
անվտանգության խորհուրդ
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/01/99310671_0:158:720:563_1920x0_80_0_0_099a4f6fb9b266494b2694068295a062.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Իրանի և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները:Նիստի արդյունքներով Փաշինյանը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։ Նիստի մասնակիցները խորը ափսոսանք են հայտնել «ցավալի զարգացումների վերաբերյալ, իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը»։ԱԽ նիստին մասնակցել են նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի էր ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Նշվում է, որ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրանական Կարմիր մահիկը փետրվարի 28-ի երեկոյան հայտնել է, որ առնվազն 201 մարդ է զոհվել և 747-ը տուժել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո։
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Sputnik Արմենիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026-03-01T10:11+0400
true
PT0M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/01/99310671_0:90:720:630_1920x0_80_0_0_25016517c173c51bdfabdf04e9244a70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության խորհուրդ, видео, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան
անվտանգության խորհուրդ, видео, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան
ՀՀ ԱԽ նիստում քննարկվել է Իրանում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
10:11 01.03.2026 (Թարմացված է: 10:30 01.03.2026) Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին զեկույցով։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Իրանի և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները:
«Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:
Նիստի արդյունքներով Փաշինյանը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։ Նիստի մասնակիցները խորը ափսոսանք են հայտնել «ցավալի զարգացումների վերաբերյալ, իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը»։
ԱԽ նիստին մասնակցել են նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում
տեղի էր ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Նշվում է, որ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանական Կարմիր մահիկը փետրվարի 28-ի
երեկոյան հայտնել է, որ առնվազն 201 մարդ է զոհվել և 747-ը տուժել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո։