https://arm.sputniknews.ru/20260228/zelenskin-chpetq-e-verjiny-tsitsaghi-hungariaji-varchapety-khvosel-e-navtajin-shrjapakman-masin-99302015.html
Զելենսկին չպետք է վերջինը ծիծաղի. Հունգարիայի վարչապետը խոսել է նավթային շրջափակման մասին
Զելենսկին չպետք է վերջինը ծիծաղի. Հունգարիայի վարչապետը խոսել է նավթային շրջափակման մասին
Sputnik Արմենիա
Օրբանը շեշտել է՝ Զելենսկին չի կարող շանտաժի ենթարկել Հունգարիային։ 28.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-28T17:42+0400
2026-02-28T17:42+0400
2026-02-28T17:43+0400
հունգարիա
վլադիմիր զելենսկի
վիկտոր օրբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78024074_0:0:1600:901_1920x0_80_0_0_3cb4d27f158c12ab8fb98ce3b29799ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հունգարիան անպայման կճեղքի նավթային շրջափակումը, որն առաջացել է «Դրուժբա» խողովակաշարով Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի տարանցման դադարեցումից հետո։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը։Ելույթ ունենալով Էստերգոմում նախընտրական միջոցառման ժամանակ՝ Օրբանն ընդգծել է, որ Կիևի գործողությունները համարում է Հունգարիայի վրա ճնշման ձև:«Հիմա պետք է հաղթել այս ճակատամարտը... Զելենսկին չպետք է վերջինը ծիծաղի։ Զելենսկին չի կարող շանտաժի ենթարկել Հունգարիային։ Հունգարիան մերժում է Զելենսկու պահանջները, և մենք անպայման ճեղքելու ենք նավթային շրջափակումը, դա շատ լուրջ պարտավորություն է», - հայտարարել է նա։Օրբանը հավելել է, որ պայքարը բարդ է լինելու, քանի որ ուկրաինացիները ամեն ինչի պատրաստ են։Նա հիշեցրել է նաև 2022 թվականի իրադարձությունները՝ հայտարարելով, որ այն ժամանակ պայթեցվել էր «Հյուսիսային հոսք» գազատարը։«Դրուժբա» խողովակաշարը Կենտրոնական Եվրոպայի երկրներ, այդ թվում՝ Հունգարիա ռուսական նավթի մատակարարման առանցքային ուղիներից մեկն է։ Ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո էներգառեսուրսների տարանցումը բազմիցս դարձել է քաղաքական և տնտեսական վեճերի առարկա։Հունգարիան շարունակում է ռուսական նավթ ստանալ «Դրուժբայի» հարավային ճյուղով և բազմիցս հայտարարել է, որ երկրի տնտեսությունը մեծապես կախված է այդ մատակարարումներից։ Բուդապեշտը նաև պարբերաբար դեմ է արտահայտվում Մոսկվայի դեմ էներգետիկ պատժամիջոցների ընդլայնմանը։Հունգարիան և Սլովակիան սկսել են օգտագործել նավթի ճգնաժամային պաշարները. ԵՀ
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78024074_31:0:1458:1070_1920x0_80_0_0_f2d48ab4df2a5386535703dc5292634b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, վլադիմիր զելենսկի, վիկտոր օրբան
հունգարիա, վլադիմիր զելենսկի, վիկտոր օրբան
Զելենսկին չպետք է վերջինը ծիծաղի. Հունգարիայի վարչապետը խոսել է նավթային շրջափակման մասին
17:42 28.02.2026 (Թարմացված է: 17:43 28.02.2026) Օրբանը շեշտել է՝ Զելենսկին չի կարող շանտաժի ենթարկել Հունգարիային։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հունգարիան անպայման կճեղքի նավթային շրջափակումը, որն առաջացել է «Դրուժբա» խողովակաշարով Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի տարանցման դադարեցումից հետո։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը։
Ելույթ ունենալով Էստերգոմում նախընտրական միջոցառման ժամանակ՝ Օրբանն ընդգծել է, որ Կիևի գործողությունները համարում է Հունգարիայի վրա ճնշման ձև:
«Հիմա պետք է հաղթել այս ճակատամարտը... Զելենսկին չպետք է վերջինը ծիծաղի։ Զելենսկին չի կարող շանտաժի ենթարկել Հունգարիային։ Հունգարիան մերժում է Զելենսկու պահանջները, և մենք անպայման ճեղքելու ենք նավթային շրջափակումը, դա շատ լուրջ պարտավորություն է», - հայտարարել է նա։
Օրբանը հավելել է, որ պայքարը բարդ է լինելու, քանի որ ուկրաինացիները ամեն ինչի պատրաստ են։
Նա հիշեցրել է նաև 2022 թվականի իրադարձությունները՝ հայտարարելով, որ այն ժամանակ պայթեցվել էր «Հյուսիսային հոսք» գազատարը։
«Դրուժբա» խողովակաշարը Կենտրոնական Եվրոպայի երկրներ, այդ թվում՝ Հունգարիա ռուսական նավթի մատակարարման առանցքային ուղիներից մեկն է։ Ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո էներգառեսուրսների տարանցումը բազմիցս դարձել է քաղաքական և տնտեսական վեճերի առարկա։
Հունգարիան շարունակում է ռուսական նավթ ստանալ «Դրուժբայի» հարավային ճյուղով և բազմիցս հայտարարել է, որ երկրի տնտեսությունը մեծապես կախված է այդ մատակարարումներից։ Բուդապեշտը նաև պարբերաբար դեմ է արտահայտվում Մոսկվայի դեմ էներգետիկ պատժամիջոցների ընդլայնմանը։