https://arm.sputniknews.ru/20260228/tigran-qjvosajani-anvan-mrcanaky-kbazhanvi-patuhanic-ynkats-erekhaji-kjanqy-prkvoghnerin-99306924.html
Տիգրան Քյոսայանի անվան մրցանակը կբաժանվի պատուհանից ընկած երեխայի կյանքը փրկողների միջև
Տիգրան Քյոսայանի անվան մրցանակը կբաժանվի պատուհանից ընկած երեխայի կյանքը փրկողների միջև
Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ է սահմանել, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա... 28.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-28T23:43+0400
2026-02-28T23:43+0400
2026-02-28T23:49+0400
ռուսաստան
մարգարիտա սիմոնյան
տիգրան քեոսայան
մրցանակ
երեխա
սանկտ պետերբուրգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/08/95633450_0:0:1200:675_1920x0_80_0_0_49c125aedebb2f3f1e4c56fdfed34f19.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը կկազմի 3 միլիոն ռուբլի և կբաժանվի Սանկտ Պետերբուրգում բարձրահարկ շենքից ընկած երեխայի կյանքը փրկողների միջև։ Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:Փետրվարի 25-ին մի երեխա ընկել է Սանկտ Պետերբուրգի Բոգատիրսկի պողոտայում գտնվող շենքի 10-րդ հարկի պատուհանից: Բնակարանում եղել են նրա մայրն ու եղբայրը, մայրը զուգարան է գնացել, իսկ եղբայրն այդ պահին համակարգչով խաղալիս է եղել։ Անցորդները տեսել են, որ պատուհանի մոտ երեխա կա, նրանցից մեկը հանել է իր բաճկոնը, մյուսները բռնել են եզրերից, և երեխան ընկել է բաճկոնի մեջ։ Տղան հոսպիտալացվել է։ Ավելի ուշ պարզվել է, որ երեխային փրկողներից 2-ը բուժքույրներ են։Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ է սահմանել, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը. նրանք, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել են դանակով տղամարդուց: Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։ Պարգևն արդեն ստացել են դռնապան Խայրուլո Իբադուլաևը, որը Սանկտ Պետերբուրգում փրկել է պատուհանից ընկած մեկ այլ երեխայի, վերոնշյալ 2 դաստիարակչուհիները, ինչպես նաև Անապայում քոլեջի վրա հարձակման ժամանակ զոհված տղամարդու ընտանիքը:
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/08/95633450_1:0:901:675_1920x0_80_0_0_e50cbd2c4a6c7805bb525791a57c2061.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մարգարիտա սիմոնյան, տիգրան քեոսայան, մրցանակ, երեխա, սանկտ պետերբուրգ
ռուսաստան, մարգարիտա սիմոնյան, տիգրան քեոսայան, մրցանակ, երեխա, սանկտ պետերբուրգ
Տիգրան Քյոսայանի անվան մրցանակը կբաժանվի պատուհանից ընկած երեխայի կյանքը փրկողների միջև
23:43 28.02.2026 (Թարմացված է: 23:49 28.02.2026) Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ է սահմանել, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը կկազմի 3 միլիոն ռուբլի և կբաժանվի Սանկտ Պետերբուրգում բարձրահարկ շենքից ընկած երեխայի կյանքը փրկողների միջև։ Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Փետրվարի 25-ին մի երեխա ընկել է Սանկտ Պետերբուրգի Բոգատիրսկի պողոտայում գտնվող շենքի 10-րդ հարկի պատուհանից: Բնակարանում եղել են նրա մայրն ու եղբայրը, մայրը զուգարան է գնացել, իսկ եղբայրն այդ պահին համակարգչով խաղալիս է եղել։ Անցորդները տեսել են, որ պատուհանի մոտ երեխա կա, նրանցից մեկը հանել է իր բաճկոնը, մյուսները բռնել են եզրերից, և երեխան ընկել է բաճկոնի մեջ։ Տղան հոսպիտալացվել է։ Ավելի ուշ պարզվել է, որ երեխային փրկողներից 2-ը բուժքույրներ են։
«Ի սկզբանե ես ուզում էի մեկական միլիոն հատկացնել երկու բուժքույրներին, բայց հետո պարզվեց` փրկողներն ավելի շատ են եղել։ Տիգրանի մրցանակը տրվում է լավ մարդկանց, ուստի ես որոշեցի 3 միլիոն հատկացնել, որը հավասարապես կբաժանվի այդ լավ մարդկանց միջև։ Խոնարհումս ձեզ»,- գրել է Սիմոնյանը Telegram-ում։
Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ է սահմանել, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը. նրանք, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել են դանակով տղամարդուց: Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։ Պարգևն արդեն ստացել են
դռնապան Խայրուլո Իբադուլաևը, որը Սանկտ Պետերբուրգում փրկել է պատուհանից ընկած մեկ այլ երեխայի, վերոնշյալ
2 դաստիարակչուհիները, ինչպես նաև Անապայում քոլեջի վրա հարձակման ժամանակ զոհված
տղամարդու ընտանիքը: