https://arm.sputniknews.ru/20260228/rusakan-zvorqy-verahskvoghutjan-tak-e-vercrel-neskuchnvoje-bnakavajry-pn-99296163.html
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Նեսկուչնոյե բնակավայրը․ ՊՆ
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Նեսկուչնոյե բնակավայրը․ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի զինուժը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի համար օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին: 28.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-28T14:02+0400
2026-02-28T14:02+0400
2026-02-28T14:03+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
զորք
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94017533_0:75:3072:1802_1920x0_80_0_0_06e4fb415968546e00522d1bf1401dc5.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Նեսկուչնոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Գործողությունն իրականացրել են «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները։Բացի այդ, ըստ նախարարության, ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի համար օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերին:«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ, ԱԹՍ-ների արձակման վայրեր, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր», - ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94017533_145:0:2876:2048_1920x0_80_0_0_6caa629ae5726ddafa2ae0d31504b92e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, զորք, ռազմական հատուկ գործողություն
ռուսաստան, ուկրաինա, զորք, ռազմական հատուկ գործողություն
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Նեսկուչնոյե բնակավայրը․ ՊՆ
14:02 28.02.2026 (Թարմացված է: 14:03 28.02.2026) Ռուսաստանի զինուժը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի համար օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Նեսկուչնոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գործողությունն իրականացրել են «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները։
Բացի այդ, ըստ նախարարության, ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի համար օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերին:
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ, ԱԹՍ-ների արձակման վայրեր, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։