https://arm.sputniknews.ru/20260228/irani-zu-n-liarzheq-pataskhan-kta-agresiajin-agn-99296910.html
Իրանի ԶՈւ-ն լիարժեք պատասխան կտա ագրեսիային. ԱԳՆ
Իրանի ԶՈւ-ն լիարժեք պատասխան կտա ագրեսիային. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ–ն ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Վաշինգտոնի և Թել Ավիվի դեմ: 28.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-28T14:24+0400
2026-02-28T14:24+0400
2026-02-28T14:25+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
ավիահարված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:55:1024:631_1920x0_80_0_0_ce70cf87c856fd3e01abb39d9f9e689d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության զինուժն ամբողջ ուժով կպատասխանի ԱՄՆ-ին և Իսրայելին։ Այս մասին ասվում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:Նշվում է, որ Իրանի ժողովուրդն անհրաժեշտ ամեն բան արել է պատերազմը կանխելու համար: Բայց հիմա եկել է հայրենիքը պաշտպանելու և թշնամու ռազմական ագրեսիային դիմակայելու ժամանակը։«Ինչպես բանակցությունների դեպքում, մենք ավելի քան երբևէ պատրաստ ենք պաշտպանել իրանական ազգին։ Իրանի Իսլամական Հանրապետության զինուժը ագրեսորներին կպատասխանեն ամբողջ ուժով», - նշված է հայտարարության մեջ:ԱԳՆ-ն նշել է նաև, որ Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում են և ակնհայտ զինված ագրեսիա Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Այս ագրեսիային պատասխանելը Իրանի օրինական և իրավաչափ իրավունքն է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի:Իրանի ԱԳՆ–ն ՄԱԿ-ին և այդ կառույցի անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել միջազգային խաղաղության և անվտանգության խախտումներին հակազդելու համար:«Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունները, հատկապես տարածաշրջանի երկրները և իսլամական պետությունները, Չմիավորման շարժման անդամները և բոլոր պետությունները, որոնք պատասխանատվություն են զգում միջազգային խաղաղության ու անվտանգության համար, պետք է վճռականորեն դատապարտեն ագրեսիայի այդ ակտը և շտապ ու հավաքական միջոցներ ձեռնարկեն դրան հակազդելու համար, որն անկասկած աննախադեպ սպառնալիքի տակ է դրել տարածաշրջանի և ամբողջ աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը», - նշված է տեքստում:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_d31ef5baa061b2bf30480cd94ed4ad90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, ավիահարված
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, ավիահարված
Իրանի ԶՈւ-ն լիարժեք պատասխան կտա ագրեսիային. ԱԳՆ
14:24 28.02.2026 (Թարմացված է: 14:25 28.02.2026) Իրանի ԱԳՆ–ն ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Վաշինգտոնի և Թել Ավիվի դեմ:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության զինուժն ամբողջ ուժով կպատասխանի ԱՄՆ-ին և Իսրայելին։ Այս մասին ասվում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
«Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի վերսկսած ռազմական ագրեսիան իրականացվում է մի իրավիճակում, երբ Իրանն ու ԱՄՆ-ն գտնվում էին դիվանագիտական գործընթացի կիզակետում։ Իմանալով ԱՄՆ–ի ու սիոնիստական ռեժիմի մտադրությունների մասին` մենք կրկին բանակցությունների մեջ մտանք միջազգային համակարգի և աշխարհի բոլոր երկրների հետ, որպեսզի ապացուցենք իրանական ազգի լեգիտիմությունը և ցույց տանք ագրեսիայի ցանկացած արդարացման ոչ լեգիտիմությունը», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Իրանի ժողովուրդն անհրաժեշտ ամեն բան արել է պատերազմը կանխելու համար: Բայց հիմա եկել է հայրենիքը պաշտպանելու և թշնամու ռազմական ագրեսիային դիմակայելու ժամանակը։
«Ինչպես բանակցությունների դեպքում, մենք ավելի քան երբևէ պատրաստ ենք պաշտպանել իրանական ազգին։ Իրանի Իսլամական Հանրապետության զինուժը ագրեսորներին կպատասխանեն ամբողջ ուժով», - նշված է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն նշել է նաև, որ Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում են և ակնհայտ զինված ագրեսիա Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Այս ագրեսիային պատասխանելը Իրանի օրինական և իրավաչափ իրավունքն է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի:
Իրանի ԱԳՆ–ն ՄԱԿ-ին և այդ կառույցի անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել միջազգային խաղաղության և անվտանգության խախտումներին հակազդելու համար:
«Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունները, հատկապես տարածաշրջանի երկրները և իսլամական պետությունները, Չմիավորման շարժման անդամները և բոլոր պետությունները, որոնք պատասխանատվություն են զգում միջազգային խաղաղության ու անվտանգության համար, պետք է վճռականորեն դատապարտեն ագրեսիայի այդ ակտը և շտապ ու հավաքական միջոցներ ձեռնարկեն դրան հակազդելու համար, որն անկասկած աննախադեպ սպառնալիքի տակ է դրել տարածաշրջանի և ամբողջ աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը», - նշված է տեքստում:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։