https://arm.sputniknews.ru/20260228/hh-agnn-hetevum-e-merdzavvor-arevelqum-steghtsvats-iravitshakin-99297317.html
ՀՀ ԱԳՆ–ն հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին. հայտարարություն
ՀՀ ԱԳՆ–ն հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին. հայտարարություն
Sputnik Արմենիա
ԱԳՆ հայտնում է, որ շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։ 28.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-28T14:33+0400
2026-02-28T14:33+0400
2026-02-28T14:43+0400
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/76/23447699_0:0:1600:901_1920x0_80_0_0_ecdf6091beef8c07739f215345480d5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Այս մասին ասված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։Գերատեսչությունը նաև թեժ գծի հեռախոսահամարներ է հրապարակել` Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ` +98 902 0059927 (անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ–ի թեժ գիծ` +37455620111 (նաև WhatsApp)), Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/76/23447699_0:0:1424:1068_1920x0_80_0_0_898fbb51d2d52fb5fe58eb7c43b6ce41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
ՀՀ ԱԳՆ–ն հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին. հայտարարություն
14:33 28.02.2026 (Թարմացված է: 14:43 28.02.2026) ԱԳՆ հայտնում է, որ շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Այս մասին ասված է գերատեսչության
ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։
«ՀՀ քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում և Իսրայելում, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին»,– նշել է ԱԳՆ–ն։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։
Գերատեսչությունը նաև թեժ գծի հեռախոսահամարներ է հրապարակել` Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ` +98 902 0059927 (անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ–ի թեժ գիծ` +37455620111 (նաև WhatsApp)), Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։