https://arm.sputniknews.ru/20260228/amnn-u-israjely-vtangavvor-arkatsakhndrutjun-en-nakhadzernel-rd-agn-99300006.html
ԱՄՆ–ն ու Իսրայելը վտանգավոր արկածախնդրություն են նախաձեռնել. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ–ն ու Իսրայելը վտանգավոր արկածախնդրություն են նախաձեռնել. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Մոսկվայում կարծում են, որ ամերիկա–իսրայելական տանդեմը քողարկվում է կեղծ մտահոգությամբ, թե իբր իրանցիները չպետք է միջուկային զենք ունենան, բայց իրականում... 28.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-28T15:48+0400
2026-02-28T15:48+0400
2026-02-28T15:48+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_0:0:3055:1719_1920x0_80_0_0_b97cc04acc044f12a5864daa05e5ba0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը տարածաշրջանը մոտեցնում է աղետի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը` մեկնաբանելով Իրանի դեմ հարձակումը։«Դատապարտման է արժանի նաև այն փաստը, որ հարձակումները կրկին իրականացվում են վերսկսված բանակցային գործընթացի (որն իբր կոչված է ապահովելու Իրանի շուրջ իրավիճակի երկարաժամկետ կարգավորումը) քողի տակ և հակառակ ռուսական կողմին փոխանցված այն ազդակների, թե իսրայելցիները շահագրգռված չեն իրանցիների հետ ռազմական առճակատման հարցում», - նշել են ԱԳՆ-ում:Մոսկվայի կարծիքով՝ միջազգային հանրությունը՝ ներառյալ ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը, պարտավոր է անհապաղ օբյեկտիվ և անզիջում գնահատական տալ անպատասխանատու գործողություններին, որոնք ուղղված են Մերձավոր Արևելքի խաղաղության, կայունության և անվտանգության կործանմանը:«Վաշինգտոնն ու Թել Ավիվը հերթական անգամ վտանգավոր արկածախնդրություն են սկսել, որը տարածաշրջանն արագորեն մոտեցնում է հումանիտար, տնտեսական և, չի բացառվում, ռադիոլոգիական աղետի: Ագրեսորների մտադրությունները հասկանալի են և նրանց կողմից հայտարարվում են բավականին բացահայտ՝ քանդել սահմանադրական կարգը և ոչնչացնել իրենց համար անցանկալի պետության ղեկավարությանը, որը հրաժարվել է ենթարկվել ուժային թելադրանքին և հեգեմոնիզմին», - ասված է հայտարարության մեջ:Ռուսաստանում համարում են, որ մարդածին ճգնաժամի բացասական հետևանքների պատասխանատվությունը՝ ներառյալ անկանխատեսելի շղթայական ռեակցիան և բռնության պարուրաձև աճը, ամբողջությամբ ընկած է ԱՄՆ–ի և Իսրայելի վրա:«Ամերիկա–իսրայելական տանդեմը քողարկվում է կեղծ մտահոգությամբ, թե իբր իրանցիները չպետք է միջուկային զենք ունենան: ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունն անթույլատրելի է: Իրականում Վաշինգտոնն ու Թել Ավիվն ունեն դրդապատճառներ, որոնք որևէ ընդհանուր բան չունեն չտարածման ռեժիմի հետ: Նրանք չեն կարող չհասկանալ, որ Մերձավոր Արևելքն անվերահսկելի էսկալացիայի անդունդը գցելով` նրանք, ըստ էության, խրախուսում են աշխարհի, մասնավորապես տարածաշրջանի երկրներին ձեռք բերել ավելի ու ավելի հզոր միջոցներ՝ ի հայտ եկող սպառնալիքներին հակազդելու համար»,- ասված է հայտարարությունում։Մոսկվայում առանձնակի անհանգստություն է առաջացնում վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ վարչակազմի կողմից աշխարհակարգի միջազգային իրավական հենասյուների դեմ իրականացված ապակայունացնող հարձակումների շարքը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_241:0:2972:2048_1920x0_80_0_0_9d59423c2d58d76dd6439e154e447278.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
ԱՄՆ–ն ու Իսրայելը վտանգավոր արկածախնդրություն են նախաձեռնել. ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում կարծում են, որ ամերիկա–իսրայելական տանդեմը քողարկվում է կեղծ մտահոգությամբ, թե իբր իրանցիները չպետք է միջուկային զենք ունենան, բայց իրականում ցանկանում են ոչնչացնել իրենց համար անցանկալի պետության ղեկավարությանը:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը տարածաշրջանը մոտեցնում է աղետի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը` մեկնաբանելով Իրանի դեմ հարձակումը։
ԱԳՆ-ն նշել է, որ անխոհեմ քայլին նախորդած ռազմաքաղաքական և քարոզչական նախապատրաստությունների մասշտաբն ու բնույթը, ներառյալ տարածաշրջանում ԱՄՆ-ի խոշոր ռազմական խմբավորման կենտրոնացումը, կասկած չեն թողնում, որ խոսքը ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան և անկախ պետության դեմ նախապես ծրագրված և չհրահրված զինված ագրեսիայի մասին է, որը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը:
«Դատապարտման է արժանի նաև այն փաստը, որ հարձակումները կրկին իրականացվում են վերսկսված բանակցային գործընթացի (որն իբր կոչված է ապահովելու Իրանի շուրջ իրավիճակի երկարաժամկետ կարգավորումը) քողի տակ և հակառակ ռուսական կողմին փոխանցված այն ազդակների, թե իսրայելցիները շահագրգռված չեն իրանցիների հետ ռազմական առճակատման հարցում», - նշել են ԱԳՆ-ում:
Մոսկվայի կարծիքով՝ միջազգային հանրությունը՝ ներառյալ ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը, պարտավոր է անհապաղ օբյեկտիվ և անզիջում գնահատական տալ անպատասխանատու գործողություններին, որոնք ուղղված են Մերձավոր Արևելքի խաղաղության, կայունության և անվտանգության կործանմանը:
«Վաշինգտոնն ու Թել Ավիվը հերթական անգամ վտանգավոր արկածախնդրություն են սկսել, որը տարածաշրջանն արագորեն մոտեցնում է հումանիտար, տնտեսական և, չի բացառվում, ռադիոլոգիական աղետի: Ագրեսորների մտադրությունները հասկանալի են և նրանց կողմից հայտարարվում են բավականին բացահայտ՝ քանդել սահմանադրական կարգը և ոչնչացնել իրենց համար անցանկալի պետության ղեկավարությանը, որը հրաժարվել է ենթարկվել ուժային թելադրանքին և հեգեմոնիզմին», - ասված է հայտարարության մեջ:
Ռուսաստանում համարում են, որ մարդածին ճգնաժամի բացասական հետևանքների պատասխանատվությունը՝ ներառյալ անկանխատեսելի շղթայական ռեակցիան և բռնության պարուրաձև աճը, ամբողջությամբ ընկած է ԱՄՆ–ի և Իսրայելի վրա:
«Ամերիկա–իսրայելական տանդեմը քողարկվում է կեղծ մտահոգությամբ, թե իբր իրանցիները չպետք է միջուկային զենք ունենան: ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունն անթույլատրելի է: Իրականում Վաշինգտոնն ու Թել Ավիվն ունեն դրդապատճառներ, որոնք որևէ ընդհանուր բան չունեն չտարածման ռեժիմի հետ: Նրանք չեն կարող չհասկանալ, որ Մերձավոր Արևելքն անվերահսկելի էսկալացիայի անդունդը գցելով` նրանք, ըստ էության, խրախուսում են աշխարհի, մասնավորապես տարածաշրջանի երկրներին ձեռք բերել ավելի ու ավելի հզոր միջոցներ՝ ի հայտ եկող սպառնալիքներին հակազդելու համար»,- ասված է հայտարարությունում։
Մոսկվայում առանձնակի անհանգստություն է առաջացնում վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ վարչակազմի կողմից աշխարհակարգի միջազգային իրավական հենասյուների դեմ իրականացված ապակայունացնող հարձակումների շարքը։
«Պահանջում ենք իրավիճակն անհապաղ վերադարձնել քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն: Ռուսաստանը, ինչպես և նախկինում, պատրաստ է աջակցել միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության հիման վրա խաղաղ հանգուցալուծումների որոնմանը», - ընդգծել են գերատեսչությունում:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։