https://arm.sputniknews.ru/20260228/adrbejany-chi-pvokhvel-sumgajiti-jarderi-zvoheri-hishatakin-nvirvats-havaq-erevanum-99294099.html
Ադրբեջանը չի փոխվել. Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հավաք Երևանում
Ադրբեջանը չի փոխվել. Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հավաք Երևանում
Sputnik Արմենիա
Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհեցին հանրային ու հասարակական գործիչներ, Բաքվի ջարդերից փրկված անձինք: 28.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-28T13:14+0400
2026-02-28T13:14+0400
2026-02-28T13:29+0400
հայաստան
երևան
սումգայիթ
ջարդեր
լարիսա ալավերդյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1c/99294402_0:0:1276:718_1920x0_80_0_0_fe5bde7ab351320d29a6b042fb8a08c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ադրբեջանին պետք է դիտարկել որպես երկրորդ ցեղասպան պետություն: Այսօր Ծիծեռնակաբերդում՝ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանի մարդու իրավունքների նակին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:Այն դիտարկմանը, որ Բաքուն չի դադարում խոսել Խոջալուի դեպքերից, Ալավերդյանն արձագանքեց՝ դրանք նույնպես կազմակերպվել են Ադրբեջանի կողմից։«ԼՂՀ ղեկավարությունը հստակ տարածել էր լուրը սպասվող գործողությունների մասին, ինչը վկայում է նաև Խոջալու քաղաքի քաղաքապետի խոստովանությունը, որ, այո՛, իրենք գիտեին: Մինչ օրս հարց է՝ ո՞վ է շեղել թուրք-մեսխեթների ճանապարհն ու կրակել նրանց հետևից: Այսինքն՝ սա Ադրբեջանի հերթական ցեղասպան գործողությունն էր թուրք-մեսխեթների նկատմամբ»,– ասաց Ալավերդյանը:Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին հանրային ու հասարակական գործիչներ, Բաքվի ջարդերից փրկված անձինք: Նրանցից ոմանք նշեցին, որ իրենք շատ լավ հիշում են ադրբեջանական վայրագությունները, թե ինչպես են իրենց աչքի առաջ սպանել ծնողներին ու պապերին:«Ադրբեջանը չի փոխվել, պաշտոնական Բաքուն Հայաստանն անընդհատ «արևմտյան Ադրբեջան» է անվանում: Իսկ նման պարագայում ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել: Ես դեռ չեմ ասում Արցախի մասին, որը հենց ՀՀ-ն է Ադրբեջան անվանում: Սա կեղծ խաղաղություն է, որն ավելի սարսափելի է, քան պատերազմը»,– լրագրողների հետ զրույցում ասաց Սումգայիթի նախկին բնակիչներից Ռուզաննա Թովմասյանը, որի հայրը զոհվել է ինքնապաշտանության ժամանակ:Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։ՀՀ ԱԳՆ-ն Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Այսօր Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատալի օրն է․ քաղաքացիները Ծիծեռնակաբերդում՝ խաչքար հուշարձանին ծաղիկներ են խոնարհել
Sputnik Արմենիա
Այսօր Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատալի օրն է․ քաղաքացիները Ծիծեռնակաբերդում՝ խաչքար հուշարձանին ծաղիկներ են խոնարհել
2026-02-28T13:14+0400
true
PT1M34S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1c/99294402_129:0:1086:718_1920x0_80_0_0_0e70502aad11e94c659e87ff23e24b14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, սումգայիթ, ջարդեր, լարիսա ալավերդյան, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, երևան, սումգայիթ, ջարդեր, լարիսա ալավերդյան, տեսանյութ, տեսանյութեր
Ադրբեջանը չի փոխվել. Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հավաք Երևանում
13:14 28.02.2026 (Թարմացված է: 13:29 28.02.2026) Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհեցին հանրային ու հասարակական գործիչներ, Բաքվի ջարդերից փրկված անձինք:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ադրբեջանին պետք է դիտարկել որպես երկրորդ ցեղասպան պետություն: Այսօր Ծիծեռնակաբերդում՝ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանի մարդու իրավունքների նակին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Եթե Հայաստանն իր անգործությամբ շարունակի ոգևորել Ադրբեջանին, ապա այդ ցեղասպանությունը կշարունակվի»,– ասաց նա:
Այն դիտարկմանը, որ Բաքուն չի դադարում խոսել Խոջալուի դեպքերից, Ալավերդյանն արձագանքեց՝ դրանք նույնպես կազմակերպվել են Ադրբեջանի կողմից։
«ԼՂՀ ղեկավարությունը հստակ տարածել էր լուրը սպասվող գործողությունների մասին, ինչը վկայում է նաև Խոջալու քաղաքի քաղաքապետի խոստովանությունը, որ, այո՛, իրենք գիտեին: Մինչ օրս հարց է՝ ո՞վ է շեղել թուրք-մեսխեթների ճանապարհն ու կրակել նրանց հետևից: Այսինքն՝ սա Ադրբեջանի հերթական ցեղասպան գործողությունն էր թուրք-մեսխեթների նկատմամբ»,– ասաց Ալավերդյանը:
Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին հանրային ու հասարակական գործիչներ, Բաքվի ջարդերից փրկված անձինք: Նրանցից ոմանք նշեցին, որ իրենք շատ լավ հիշում են ադրբեջանական վայրագությունները, թե ինչպես են իրենց աչքի առաջ սպանել ծնողներին ու պապերին:
«Ադրբեջանը չի փոխվել, պաշտոնական Բաքուն Հայաստանն անընդհատ «արևմտյան Ադրբեջան» է անվանում: Իսկ նման պարագայում ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել: Ես դեռ չեմ ասում Արցախի մասին, որը հենց ՀՀ-ն է Ադրբեջան անվանում: Սա կեղծ խաղաղություն է, որն ավելի սարսափելի է, քան պատերազմը»,– լրագրողների հետ զրույցում ասաց Սումգայիթի նախկին բնակիչներից Ռուզաննա Թովմասյանը, որի հայրը զոհվել է ինքնապաշտանության ժամանակ:
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։